«Վալենսիա»-ի պաշտպան Շկոդրան Մուստաֆին ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում: Այդ մասին հայտնում է fc-arsenal.com-ը:
Նշվում է, որ գործարքի շուրջ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: Խնդիրը Մուստաֆիի տրանսֆերի բարձր արժեքն է: Լոնդոնցիները ցանկանում են որոշ տնտեսումներ կատարել, որպեսզի հնարավորություն ունենան ձեռք բերել նաև կենտրոնական հարձակվողի իրավունքներ:
«Արսենալ»-ի տրանսֆերային բյուջեն կախված է գործարքի արժեքից, նորեկների աշխատավարձի չափից և գործակալներին վճարվող գումարից:








































