Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուս»-ում:
Calcioline-ի հաղորդմամբ՝ թուրինցիները Շվայնշտայգերին դիտարկում են որպես թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի փոխարինող, ով առաջիկա օրերի ընթացքում կավարտի իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն, «Միլան»-ը և «Ինտեր»-ը:






































