Sovsport-ի փորձագետ Վալերի Ռեյնգոլդը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում չեմպիոնի կոչման հավակնորդների մասին:
« «Սպարտակ»-ի խաղում անգամ չեմպիոնի կոչման համար պայքարող թիմի նշույլներ չկան: Չկան մտահղացումներ, թիմային խաղ, հաղթողի հոգեբանություն: Անհասկանալի է՝ ինչի է ձգտում թիմը և ինչ ֆուտբոլ է ցուցադրում: Առաջընթաց չկա, և թիմը դոփում է նույն տեղում:
Դենիս Գլուշակովը պետք է ուժեղացնի «Սպարտակ»-ը: Առաջին խաղում լավ տպավորություն գործեց Տինո Կոստան, բայց նրանց դիրքում կան նաև Ռոմուլոն, Կարիոկան, Չելստրյոմը, Բիլյալետդինովը, Խուրադոն ու Դե Զեուվը: Ինչու՞ են թիմում հավաքված այդքան նույնաոճ ֆուտբոլիստներ:
Հարձակման գծում նույպես հարցերը շատ են: «Թերեք»-ի դեմ խաղից հետո Մովսիսյանը կարծես անհետացել է: Նա ոչնչով չի դրսևորում իրեն և չի երևում խաղադաշտում»,- հայտարարել է Ռեյնգոլդը:





































