Հանցավոր շրջապատում որպես «Աղաս Երևանսկի» հայտնի «օրենքով գող» Աղասի Ադամյանը ձերբակալվել է մերձմոսկովյան խուզարկուների կողմից: Այդ մասին հաղորդվում է ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության կայքում:
«Անձնական խուզարկության արդյունքում հանցավոր հեղինակության մոտից բռնագրավվել է մոխրագույն նյութով փաթեթ, որը հետազոտության արդյունքներով՝ թմրամիջոց է՝ մոտ 9 գրամ զանգտվածով հերոին»,- ասվում է վարչության մամլո հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրրինի շրջանառության վերաբերյալ, նա դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Մերձմոսկովյան խուզարկուների տեղեկությամբ՝ օրենքով գողը Մերձմոսկվայում է եղել մարզի տարբեր շրջաններում իրեն ենթակա բնակարանային գողերին և թմրադիլերներին տեղաբաշխելու նպատակով:










































