«Ռոմա»-ն կարող է ձեռք բերել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը: Sport Mediaset-ի տեղեկությունների համաձայն` հռոմեական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին 2-ամյա պայմանագիր է առաջարկել` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով:
Իբրահիմովիչը կարող է «Ռոմա» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Ամռան սկզբին շվեդ հարձակվողը հեռացել է ՊՍԺ-ից, երբ լրացել է նրա պայմանագրի ժամկետը:
Ֆուտբոլիստն Ա Սերիայում ելույթների հարուստ փորձ ունի: Կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը հանդես է եկել «Յուվենտուս»-ում, «Ինտեր»-ում և «Միլան»-ում:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Իբրահիմովիչը կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել:







































