Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն իր ուրախությունն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի՝ թիմում մնալու կապակցությամբ:
«Անձամբ զրուցել եմ Սիմեոնեի հետ, վստահ եմ, որ նա կմնա «Ատլետիո»-ում: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ աշխատանքս նրա հետ», – ասել է Գրիզմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդցիների նախագահ Էնրիկե Սերեսոն պաշտոնապես հայտարարեց, որ Դիեգո Սիմեոնեն կշարունակի աշխատանքն «Ատլետիկո»-ում:







































