«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ այն փաստին, որ այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձեց կանխել Զ. Փոստանջյանի խոսքը, սակայն վերջինս շարունակեց, ասելով. «Հրատապ է, մեր գործընկերոջ կյանքին վտանգ է սպառնում, Հայկ Խանումյանը մարմնական վնասվածք է ստացել, քանի որ նրան դաժան ծեծի են ենթարկել, կոչ եմ անում, որպեսզի դատապարտող հայտարարությամբ հանդես գանք և պահանջենք, որպեսզի պարզեն, թե ովքեր են ծեծի ենթարկողները:
Եթե մեր մյուս գործընկերոջ՝ Կարո Փայլյանին թուրքական խորհրդարանում են բռնության ենթարկում, ապա մեր այս գործընկերը հայկական երկրորդ մայրաքաղաքում է բռնության ենթարկվել: Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության այլ ոչ թե բռնության»:
Մանրամասները՝ տեսանյութում: