«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնի մասին:
«Չեմ կարող ասել, թե ով կհաղթի: Մրցաշարը շատ բարդ ընթացք կունենա: Իմ կարծիքով՝ ֆավորիտներ են Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները»,- AS-ը մեջբերում է Պույոլի խոսքերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 10-ին:




































