Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սա նույնիսկ կսմիթ չէ թուրքերին. Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի ընդունումը մեր սպեցիֆիկ հայրենասերներին 5 րոպեի ուրախություն կպարգևի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, հունիսի 2-ին Բունդեսթագում փաստորեն քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճամաչման նախագիծը, Դուք ձեր մեկնաբանություններից մեկում նկատել էիք, որ այդ նախագիծը բավականին թույլ է, այնտեղ միայն վերնագրում է արծարծվում «ցեղասպանություն» եզրույթը: Անդրադառնալով Ձեր մեկնաբանությանը՝ վերջիվերջո, սա Ցեղասպանության ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ:

– Իհարկե՝ ո՛չ, ձևականորեն, ֆորմալ առումով, թերևս, այո, բայց մասնակի, այսինքն՝ շատ նման է կիսատ հղի լինելուն: Վերնագրում կա «ցեղասպանություն» բառը, տեքստում որպես այլ ցեղասպանությունների օրինակ կա «ցեղասպանություն» բառը, բայց դրանից բացի՝ այլևս որևէ տեղ չենք հանդիպում, փոխարենը բազմիցս նշվում են կոտորածներ, բռնի արտագաղթ, դեպորտացիա տերմինները, որը ինքնին արդեն մերժողականության տեսակ է, և բուն տեքստը նույնպես չափազանց թույլ հղումներ է անում Ցեղասպանության պատճառներին, Ցեղասպանության բնույթին և ընդհանրապես այն հանցանքին, որը կատարվել է 1915 թվականին:

– Եթե սա, փաստորեն, չի կարելի անվանել Ցեղասպանության ընդունման բանաձև, այդ դեպքում ինչո՞ւ են թուրքական թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը խառնաշփոթի մեջ:

– Որովհետև թուրքերն արձագանքում են այս թեմային առնչվող յուրաքանչյուր խնդրի, և ունեն հստակ քաղաքականություն՝ ամեն կերպ փակել բոլոր ճանապարհները Ցեղասպանության մասին խոսակցությունների, անգամ այդ թեմայի, և արձագանքում են շատ կոշտ, այսինքն՝ տղամարդկային դիրքորոշում ունեն իրենց շահը պաշտպանելու հարցում և մինչև վերջ գնում են՝ ոչնչի առջև կանգ չառնելով, անգամ հիմա տեսանք, որ սպառնալիքներ են գործադրում, բացահայտորեն խոսում են, որ Գերմանիայի հետ հարաբերությունները դրանից հետո կվերանայեն և այլն, դա, իհարկե, չի նշանակում, որ առաջարկված բանաձևը ուժեղ կամ լավ բանաձև է, ես կարծում եմ, որ թերևս լավ կլիներ, որ այս բանաձևը չլիներ, եթե պետք է լիներ այս տեսքով և սահմանակցեր գրեթե մերժողականությանը:

– Բայց, ըստ Ձեզ, Գերմանիայի համար կարևոր չէ՞ արդյոք՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ցեղասպանության տարիներին Գերմանիան և Թուրքիան դաշնակցական հարաբերությունների մեջ են եղել և պատասխանատվություն կա ինչ-որ առումով:

– Գիտեք, բանաձևի տեքստում էլ է ասվում, որ Գերմանիան թուրքական կայսրության հետ, այսինքն՝ Օսմանյան կայսրության հետ դաշնակից է եղել և կրում է որոշակի պատասխանատվություն, իհարկե՝ չեն մանրամասնում, թե ինչպիսի պատասխանատվություն, բայց ակնհայտորեն այդ հղումը կա, դա, իհարկե, գերմանական քաղաքական տրադիցիայի մի մասն է, այնտեղ, որտեղ մեղք են գործել, դա ստանձնելու, և դա գալիս է հետերկրորդհամաշխարհային պատերազմական ժամանակաշրջանից ի վեր, որն, անշուշտ, շատ դրական երևույթ է: Այո՛, Գերմանիան ճանաչում է կամ ընդունում է մասամբ իր մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք զգում են, որ դա կարելի է դնել նույն նժարի վրա, ինչ իրականում Թուրքիայի հետ հարաբերություններն են: Իրականում այս նախագիծն ուղղված էր Թուրքիային մի փոքր կսմթելու, բայց մի փոքր, այսինքն՝ ավելի լավ էր ընդհանրապես չկսմթեին, քան ինչ-որ կիսատ և անգամ սխալական քայլ անեին:

Եթե ուշադիր նայում ենք նախագիծը, չգիտեմ անգլերեն կա, թե ոչ, համենայնդեպս գերմաներեն բնագիր տեքստում անընդհատ հղումներ են արվում այն հանգամանքին, որ պետք է նորմալացվեն հայ-թուրքական հարաբերությունները, անգամ հղում է արվում տխրահռչակ Ցյուրիխյան արձանագրություններին, այսինքն՝ մոտավորապես ժիրայրլիպարիտյանական շունչ կա այս փաստաթղթում, որը չափազանց մերժելի է: Անգամ մի անթույլատրելի հղում կա, որտեղ ասվում է, որ պետք է Ցեղասպանության խնդիրը դառնա պատմաբանների և լրագրողների ակտիվ քննարկման թեմա: Սա, կարծում եմ, հանցավոր դրույթ է, չի կարելի նման բան թույլ տալ, նաև շեշտվում է մեկ այլ նմանատիպ միտք, որտեղ ասվում է, որ պետք է հասկանալ, որ ներկայիս թուրքերը չեն կրում որևէ պատասխանատվություն Օսմանյան Թուրքիայում կատարվածի համար, այսինքն՝ ամենաառանցքային խնդիրը, որ պատասխանատվություն ստանձնելու խնդիրն է, որովհետև ճանաչումը ենթադրում է նախևառաջ պատասխանատվություն, մեջտեղից հանվում է: Ինձ համար ընդհանրապես ամբողջ տեքստը կարդալով՝ խիստ անհասկանալի է, թե ինչու է սա արվել, և եթե մենք պետք է Հայաստանում նստած կամ Սփյուռքում մեր սփյուռքահայ բարեկամները խիստ ուրախանանք միայն այն հանգամանքից, որ «ցեղասպանություն» բառը մի տեղ կրող կամ մաքսիմում երկու տեղ կրող ինչ-որ նախագիծ է նետվում հրապարակ, դա պետք է որ մեզ համար վիրավորական լինի, ոչ թե ուրախանալու առիթ, որովհետև օգտագործվում է Ցեղասպանության խնդիրը, բավական էժան, անգամ ոչ թե հարված հասցնելու, այլ փոքրիկ կսմթոց անելու համար, և վստահ չեմ անգամ այս տեսքով կանցնի, թե ոչ:

– Դուք համամի՞տ եք այն կարծիքներին, որ Բունդեսթագում դրված այս բանաձևը կապ ունի փախստականների խնդրի հետ:

– Իհարկե, միանշանակ, սա պետք է դիտարկել ԵՄ-Թուրքիա և մասնավորապես Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Գերմանացիներն արդեն խոր ատելություն են զարգացնում իրենց մեջ Թուրքիայի հանդեպ, և դա պայմանավորված է Թուրքիայի քաղաքականությամբ, որը փաստացիորեն նվաճողական, չափազանց խելացի և շատ լավ հաշվարկված քաղաքականություն է իրականացնում Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի նկատմամբ, և գերմանացիները փորձում են ինչ-որ կերպ հակադարձել, բայց քանի որ չունեն քաղաքական կամք և չունեն պատմական և քաղաքական իրականության խոր զգացողություն, փորձում են այդ հակազդեցությունը իրականացնել ոչ թե ռեալ դաշտում, այլ նման մանր-մունր կսմիթների դաշտում:

– Գերմանիայում, ասացիք, որ ատելություն է, այո՞, առաջանում, մենք գիտենք, որ Գերմանիայում բավականին մեծ թվով թուրքեր են ապրում:

– Ես ասացի՝ Գերմանիայում, բայց չասացի՝ թուրքերը, Գերմանիայի թուրքերի զգալի մասը պաշտում է Թուրքիան և Թուրքիայի գործակալներն են Գերմանիայում, և նրանց մեծ մասն ունի Գերմանիայի անձնագիր:

– Իսկ այս բանաձևի ընդունումը արդյոք խնդիրներ չի՞ ստեղծի Գերմանիայի իշխանությունների համար՝ հաշվի առնելով թուրքերի մեծ թիվն այնտեղ:

– Իհարկե, հենց այդ պատճառով էլ իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև արտգործնախարար Շտայնմայերի կուսակցությունը երկակի խաղ են խաղում, արտաքուստ, մասամբ ցույց են տալիս, որ կողմնակից են բանաձևի ընդունմանը, իրականում այնպես են անում, որ, այնուամենայնիվ, չանցնի:

– Չընդունվի անգամ այս թո՞ւյլ ձևով:

– Այո՛, մեղմ ասած՝ թույլ:

– Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հորդորել էր Գերմանիայի իշխանություններին, որպեսզի չվախենան և ընդունեն այս բանաձևը՝ կոչ անելով կատարել երկարաժամկետ մարդասիրական որոշում, և մի նժարի վրա չդնել ԵՄ-Թուրքիա, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններն ու Ցեղասպանությունը, դուք այս կոչի, այս դիտարկման հետ համամի՞տ եք, թե՞ ոչ: Եվ Գերմանիայի համար որքանո՞վ են կարևոր Հայոց ցեղասպանության ճանաչումը և ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սրանք մի նժարի վրա են, փաստորեն, այսօր դրվում:

– Գերմանիայի համար Ցեղասպանության ճանաչումը բացարձակապես կարևոր չէ՝ իրենց տեսանկյունից, կարևոր է միայն մի փոքրիկ, թեթև ինչ-որ բան հասկացնել Թուրքիային, որն, իհարկե, անիմաստ հաշվարկ է: Ինչ վերաբերում է նախագահի խոսքերին, ապա ինչ պետք է աներ նախագահը, նա ասել է այն մաքսիմումը, ինչ կարող էր ասել տվյալ պարագայում. կա բանաձևի նախագիծ, որը ներկայացվել է, և շատ լավ է, որ Հայաստանի նախագահն ասել է մի բան, որովհետև նախկինում եղել են դեպքեր նաև, երբ տարբեր նախագահներ ընդհանրապես բան չեն ասել: Այսինքն՝ այնքանով, որքանով նախագիծ է ներկայացված, սատարող խոսքը հասկանալի է, այսինքն՝ չափազանց տարօրինակ կլիներ, եթե նախագահն ասեր այն, ինչ ես եմ հիմա ասում, և ասեր՝ պետք չէ, մի ընդունեք, հանեք և այլն, մեղմ ասած՝ տարօրինակ կլիներ, այդ առումով, կարծում եմ, որ պետք է դրական գնահատել, կրկնում եմ՝ այլ խնդիր է, որ ընդհանրապես այս բանաձևը այս տեքստով չափազանց ոչ միայն իներտ, այլ նաև բացասական միտումներ է պարունակում իր մեջ:

– Հաշվի առնելով, որ Գերմանիան բավականին մեծ տերություն է, մեծ դերակատարում ունի ԵՄ համար, թեկուզև այս, ձեր բնորոշմամբ, թույլ բանաձևն ի՞նչ կտա Հայաստանին:

– Կտա հինգ րոպեի ուրախություն մեր սպեցիֆիկ հայրենասերների մի խմբի, որոնք, իհարկե, տեքստն առանց կարդալու, եթե ընդունվի, կսկսեն շնորհակալություններ հայտնել Գերմանիային, Գերմանիայի դրոշներով քայլել, միգուցե Գերմանիայի դեսպանության վրա կոնֆետներ նետել, դրանից ավելի չեմ կարծում, որ ինչ-որ բան պիտի տա: Ի՞նչ պիտի տա, կտար, եթե լիներ պատմական արդարությունը հաստատող, Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող և շատ ավելի պատասխանատու փաստաթուղթ, այդ դեպքում կտար բարոյական լուրջ հաղթաթղթեր, և Թուրքիային լուրջ հաղորդագրություն կլիներ դա: Այս տեքստով այսպիսի բանաձև կարող էր ընդունվել, ասենք, նաև Բեռլինի ակումբներից մեկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում