ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ Ֆրանսիայի առաջնության «Գազելեկ»-ի դեմ խաղում իր սաները մոտիվացված էին:
«Մենք խաղում էինք շատ լուրջ թիմի դեմ, որը պայքարում է տեղը պահպանելու համար: Շատերը խոսում են այն մասին, որ ՊՍԺ-ն արդեն չեմպիոն է դարձել և մոտիվացված չէ: ՊՍԺ-ն մեծ ինքնանվիրումով է խաղացել բոլոր հանդիպումներում:
Մենք կարողացանք գերազանցել սեփական ռեկորդը՝ միավորների քանակով: Օգոստոսին ասում էի, որ դա բարդ կլինի անել»,- Le Parisien-ը մեջբերում է Բլանի խոսքերը:







































