Ավստրիայում քսենոֆոբիայի, իսլամաֆոբիայի և հակասեմականության հողի վրա հանցագործությունների թիվը 2015 թվականին աճել է ավելի քան 50 տոկոսով՝ 2014-ի համեմատ՝ ասվում է Ավստրիայի սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գերատեսչության հաշվետվությունում, որը զբաղվում է պետանվտանգության հարցերով և հակահետախուզությամբ։
Հաշվետվությունում ասվում է, որ 2015 թվականին գրանցվել են 1156 աջ ծայրահեղական հանցագործություններ՝ 54.1 տոկոսով ավելի, քան 2014-ին, երբ գրանցվել էր 750 հանցագործություն։
«2015 թվականի միգրացիոն ճգնաժամը մեզ դրել է լուրջ մարտահրավերի առջև»,- ասել է նա։
Ներքին անվտանգության ամենաակնհայտ սպառնալիքը ներկայացնում են ահաբեկիչներն ու իսլամական գնդի արմատականները՝ նշել է հակահետախուզության ներկայացուցիչ Փիթեր Գրիդլինգը։ Նրա խոսքով՝ 2015 թվականի վերջի դրությամբ՝ Ավստրիայից 259 մարդ գնացել է կամ ցանկացել է գնալ Սիրիա կամ Իրաք՝ միանալու ահաբեկիչներին։ Նրանցից, ում հաջողվել է գնալ, 79-ը վերադարձել են Ավստրիա։