Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Ասպարէզ. Ապացուցել Գործով

Հայաստանի հասարակական մտայնութեան մէջ խոր արմատ նետած է կասկածամտութիւնը, թերահաւատութիւնը: Դառն յուսախաբութիւններ ապրած մեր ժողովուրդը ամէն իրաւունք ունի իւրաքանչիւր քաղաքական գործիչի կամ կուսակցութեան ձեռնարկած քայլերուն հանդէպ հաւատք չընծայելու:
Ժողովուրդի այս մտայնութեան հարազատ արտայայտութիւն է, օրինակ, հրապարակագիր Յակոբ Բադալեանի՝ «Լրագիր» համացանցային լրատուական ծառայութեան կայքէջին մէջ հրատարակուած յօդուածին հետեւեալ բաժինը.
«Դաշնակցութիւնն իր պատգամաւորներին գրասենեակներ է բացում տարբեր համայնքներում, որտեղ ընտրողները կարող են մտնել ու իրենց խնդիրները ներկայացնել պատգամաւորներին: Ըստ երեւոյթին, ՀՅԴն Հայաստանում գրասենեակների յեղափոխութիւն է նախապատրաստում: Երեւի թէ «Քուէն ուժ է» շարժումը չի ստացւում, եւ ՀՅԴն սկսել է մտածել, որ գրասենեակն է ուժ: Մինչդեռ Հայաստանում գրասենեակը վաղուց է մեռել, յատկապէս պատգամաւորական գրասենեակները, որովհետեւ հանրութիւնը շատ լաւ գիտէ, թէ երկրում ի՛նչ արժէ, ի՛նչ գին ունի պատգամաւորական մանդատը, ի՛նչ լիազօրութիւն ունի, ի՛նչ հարց է լուծում»:

Պատգամաւորներու կողմէ ղեկավարուող թաղային գրասենեակները, ուր կրնան դիմել իշխանութեան օղակներուն հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներ, կրնա՞ն երկրին մէջ բան մը փոխել, կրնա՞ն համատարած անարդարութեան պայմաններու մէջ ընդհանրապէս ինքզինք անպաշտպան զգացող մարդուն թեւ ու թիկունք դառնալ, յոյս ներշնչել:

Ազգային ժողովի պատգամաւորին հանգամանքը, առաւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմակերպական կարելիութիւնները, պէտք է կարենան արդարութիւն հետապնդելու հնարաւորութիւններով օժտել այդ գրասենեակները: Իշխանական համակարգին մէջ առկայ փտախտը հաւանաբար թոյլ չտայ, որ հետապնդուած հարցերը յաճախ դրականօրէն արդիւնաւորուին, սակայն, այդ ամբողջ գործընթացը կրնայ նպաստել համակարգին ախտերը հրապարակելու, փտախտի վարակով աշխատող պաշտօնեաները խայտառակելու գործին: Այդքանն ալ եթէ նոյնիսկ չի մխիթարեր իրաւազրկուած քաղաքացին, առնուազն՝ Դաշնակցութեան քաղաքական պայքարի զինանոցը հարստացնող փորձառութեան կը վերածուի, պայքարի իր մարտավարութիւնը սրբագրելու ճանապարհներ ցոյց կու տայ կուսակցութեան պատասխանատուներուն:

Ամէնէն կարեւորը, որ այս գրասենեակներու գործունէութիւնը կրնայ փորձաքար մը ըլլալ կուսակցութեան գործիչներուն համար, որպէսզի իրենց աշխատանքով, իրենց գործով կարենան ապացուցել քաղաքացիներուն, թէ պատրաստ են իրենց կարելին ընելու՝ ի պաշտպանութիւն անոնց իրաւունքներուն. պատրաստ են ամէն գնով պայքարելու քաղաքացիները ճնշող ու բարոյալքող անարդարութեանց դէմ:
Արմատաւորուած թերահաւատութիւնը արմատախիլ ընելու համար, անշուշտ աւելի լայնածաւալ, հետեւողական, նպատակասլաց գործողութիւններ պէտք է ծրագրուին ու գործադրուին կուսակցութեանց կողմէ: Կարեւորը չվհատիլն է, չյուսահատիլ եւ՝ հաւատալ սեփական ուժին:

Աբօ Պօղիկեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում