Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

«Նոր նշանակումներով ականատեսն ենք լինում կառավարման մեջ տեղի ունեցող սերնդափոխության»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

– Պարոն Արսենյան, տարեսկզբից մեկնարկած կոալիցիոն բանակցությունների գործընթացում ակնկալվում էր, որ լինելու են կադրային լուրջ տեղաշարժեր, սակայն դրանց մի զգալի մասը կապ չուներ կոալիցիոն գործընթացի հետ:  Ինչո՞վ էին պայմանավորված այս փոփոխությունները, և ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ:

– Ընդհանրապես պետական ծառայողը պետք է իր աչքի առաջ ունենա տեսլական՝ իր ծառայողական առաջընթացի հետ կապված: ԱԱԾ պետ նշանակվեց Գեորգի Կուտոյանը՝ նախագահի խորհրդականը, երիտասարդ մասնագետ, որի մասին բարձր կարծիքի եմ, որովհետև մի քանի մասնագիտական հարցումներով շփում է եղել: Քաղաքացիական անձի նշանակումը որպես ԱԱԾ պետի ղեկավար ինչ-որ չափով նաև դրական է հասարակության համար: Մի բան է, երբ կադրային սպա է, որի մտածելակերպը ձևավորվել է այդ համակարգում և այլ բան, երբ քաղաքացիական անձ է նշանակվում, որի մտածելակերպը այնքան էլ «չեկիստական» չէ:  Ինչ վերաբերում է Լևոն Յոլյանին, ապա երկու ձեռքով ծափահարում եմ: Նրա հետ սովորել ենք նույն ինստիտուտում, դեռ այն ժամանակվանից եմ ճանաչում: ՊԵԿ-ի առանձնացումը ֆիննախից և Հովսեփյանի նշանակումը նույնպես ողջունելի տրամաբանության շրջանակներում է: Մենք հենց հիմա ականատես ենք լինում սերնդափոխության գործընթացի:

– Այսինքն՝ սերնդափոխությո՞ւն եք համարում այն, որ Սերժ Սարգսյանն իր մերձավորագույն մարդկանց նշանակում է պաշտոնների: Այն մարդկանց, որոնք հանրաքվեի ժամանակ «Այո»-ի ընտրական շտաբի նախագահի տեղակալներն էին, և հայտնի է, թե հանրաքվեի ժամանակ արված կեղծիքների մասին ինչ հայտարարություններ եղան:

– Ցանկացած ղեկավար՝ պաշտոն կամ ինչ-որ լուրջ խնդիրներ վստահելուց առաջ պետք է իմանա, թե ում է վստահում: Ո՞ւմ վստահես, եթե ոչ քո մերձավոր շրջապատում աշխատած ծառայողական առաջընթաց անցած կադրերին:

– Պետական կառավարիչները համարում են, որ պետական կառավարման արդյունավետության համար այս մոդելն է նպատակահարմար, բայց մեկ տարի երկու ամիս առաջ կարծիք կար, որ պետք է միաձուլված լինեն ՏԿ և ԱԻ նախարարությունները: Նույնը՝ ֆիննախի և ՊԵԿ-ի դեպքում: Այն ժամանակ էլ նույն պնդումներն էին, թե շատ կարևոր է արդյունավետությունը:

– Այո՛, քաղաքական պայմանավորվածություն է: Խնդիրն այն է, որ շատ հստակ հասարակությանն ասում ես, որ հիմա ունենք քաղաքական նոր պայմանավորվածություն՝ քաղաքական այլ ուժի հետ, միասին իրականացնում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը և ելնելով քաղաքական նկատառումներից, բաժանում ենք այս նախարարությունները, որպեսզի կարողանանք մեր քաղաքական դաշնակցին տալ հնարավորություն՝ ունենալու նաև համապատասխան լծակ պետական կառավարման ոլորտում:

– Բայց դրա համար աշխատակազմեր են փոխվում, հսկայական ծախսեր են կատարվում, մարդկանց ճակատագրերի հետ են խաղում: Այսինքն՝ ՀՅԴ ցանկությանը տուրք տալու համար արժե՞ր, որ այդքան ծախսեր արվեին: Դա արդյունավետության հետ կապ ունի՞:

– Բայց ցանկացած գործունեություն ունի ինչ-որ հետևանք, որը բացասական կարող է լինել որոշ մարդկանց համար, բայց ոչ՝ ողջ հասարակության: Երբ միավորվում էին, այդ մարդկանցից պահանջվե՞ց հիմնավորել, թե ինչու են միավորում:

– Ինձ թվում է՝ Դուք  ծանոթ եք այդ հիմնավորմանը, թե՝ կառավարումը շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ Դուք, կարծեմ, դեմ ելույթով հանդես եկաք:

– Ես դեմ ելույթով հանդես չեկա, ասացի՝ լավ, բաժանում, բաժանում եք, հասկանում ենք, որ ձեր դաշնակցին ոչ նյութական ակտիվներ պետք է տաք, բայց բաժանելուց հետո թող լինի տարածքային կառավարման, ինչո՞ւ նաև զարգացման նախարարություն, եթե ՏԿ նախարարություն է, թող մնա ՏԿՆ: Երբ ինչ-որ հասկացողություն ես դնում  նախադասության մեջ, ուզում ես հասկանալ՝ ի՞նչ զարգացման մասին է խոսքը, երբ ռեսուրս չկա դրած: Նպատակը չպետք է խառնել հնարավորության գործիքի հետ:

– 2014-ին կառավարության փոփոխությունից, վարչապետի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը նոր վարչապետին ներկայացնելով ասել էր, որ նրան տալիս է բացարձակ քարտ-բլանշ՝ կադրային նշանակումների հարցում: Եղան նախարարներ՝ քոչարյանական շրջանի հետ ասոցացվող, որոնցից Երվանդ Զախարյանը և ավելի վաղ՝ Հովհաննես Մանուկյանը, պաշտոնանկ արվեցին: Կա կարծիք, որ այստեղ խոսքը գործող վարչապետի դիրքերի թուլացման մասին է: Համակարծի՞ք եք:

– Հասարակության մեջ միշտ տարածում են լուրեր, որ կա մրցակցություն, կա հակասություն: Քաղաքական թիմի մեջ, որ այսօր իշխանությունն է ներկայացնում, կա ներքին, ծառայողական մրցակցություն՝ առաջընթացի հետ կապված, բայց սկզբունքային հակասություններ չկան: Իրենք են վերցրել իշխանությունը, այդ քաղաքական թիմին է պատկանում իշխանությունը, և իրենք են իրականացնում՝ իրենց տարբեր թևերով:

– Դուք էլ գիտեք, որ Հայաստանում անձնական գործոնը որոշիչ է:

– Ինչքան էլ անձնավորված լինի, նույն քաղաքական թիմն է, այդ քաղաքական թիմի մեջ հակասություններ չկան:

– Տիգրան Սարգսյանին, որը նույն թիմի ներկայացուցիչ էր, Սերժ Սարգսյանը, այսպես ասած, զոհաբերեց՝ տեղի տալով քառյակի պահանջերին: Այդ ժամանա՞կ էլ չկար հակասություն:

– Ներքին մրցակցությունը հակասություն չէ: Բոլոր երկրների իշխող համակարգերում կամ ոչ իշխող համակարգերում՝ ընդդիմությունում կա ներքին պայքար. ով դուրս կգա առաջին պլան, ում կկարողանան ավելի հեռացնել:

– Հիմա որքանո՞վ են ամուր Հովիկ Աբրահամյանի դիրքերը այս փոփոխություններից հետո:

– Հովիկ Աբրահամյանի քաղաքական դիրքերի ամրացումը պետք է ապահովված լինի այն արդյունքներով, որոնք կլինեն Հովիկ Աբրահամյանի  վարչապետության գործունեության արդյունքում. ինչքանո՞վ կմեծանա քաղաքացիների բարեկեցությունը, ինչքանո՞վ կուժեղանա մեր տնտեսությունը: Նա տնտեսության պատասխանատուն է:

– Տեսնում ենք, որ վերջին երկու տարիներին, մեղմ ասած, որևէ առաջընթաց չկա:

– Պետք է հասկանանք, որ սա նոր տնտեսական իրավիճակ է: Պետք է կարողանանք մեր գործողությունները, մեր նպատակները և հնարավոր թիրախավորումը կառուցել՝ ելնելով նրանից, որ հասկանանք՝ այս իրավիճակը էլ չի փոխվելու, այստեղից պետք է սկսենք «պարել», սրա վրա են կառուցվելու այն հեռանկարները, որ մենք ունենք, այն մրցակցային հնարավորությունները, որ կարող ենք ստանալ: Չի փոխվելու: Նավթի գինը չի դառնալու 100 դոլար: Համաշխարհային տնտեսության մեջ տեղի է ունեցել որակական փոփոխություն: Պետք է նայենք, թե որտեղ կկարողանանք ուժեղանալ, և որտեղ անելիք չունենք, որ իզուր ջանքեր չգործադրենք այդտեղ: Կառավարչական հմտությունը կայանալու է նրանում, որ կարողանան ուղղորդել: Կկարողանան՝ կկարողանան, չեն կարողանա՝ կմնանք նույն տաշտակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում