Իրանում ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քարուբին դրական է գնահատել խորհրդարանական ընտրություններում բարձր մասնակցությունը, հաղորդում է Reuters-ը:
«Ժողովրդի բարձր մասնակցությունը ցույց է տվել, որ բարեփոխիչների զանգվածային որակազրկման տակտիկան արդյունավետ չի եղել»,- ընդգծել է 2011-ից ի վեր տնային կալանքի ներքո գտնվող քաղաքական գործիչը:
Նա տանն է քվեարկել, որտեղ նրա համար շարժական քվեատուփ են տարել:











































