Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է թիմի խաղը նախկին և ներկայիս գլխավոր մարզիչների՝ Յուրգեն Կլոպի և Տոմաս Տուխելի օրոք:
«Երբ ակումբը ղեկավարում էր Կլոպը, մենք այլ ֆուտբոլ էինք ցուցադրում, ավելի շատ էինք հակագրոհներ կազմակերպում և պրեսինգի ենթարկում մրցակցին:
Տուխելի օրոք այլ կերպ խաղացինք: Ավելի շատ ենք տիրում գնդակին՝ շեշտը դնելով հարձակման վրա: Այդ փոփոխությունները վստահություն են ներշնչել ինձ»,- Bild-ը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:








































