Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում գտնվող Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (Performance of Veterinary Services) ծրագրի գնահատող խմբի ներկայացուցիչներն ամփոփել են անասնաբուժական ծառայությունների և լաբորատորիաների կարողությունների գնահատման նպատակով իրականացված այցի ընթացքում կատարած դիտարկումները։

«Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության շրջանակներում` փորձագիտական խմբի անդամները, Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսայի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական լաբորատորիաների ախտորոշիչ կարողություններն ուսումնասիրելու առաքելությամբ, այցելել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) ինչպես Երևանում, այնպես էլ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գործող մասնաճյուղեր, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիա», ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ինչպես նաև հանդիպում ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների հետ:

ԿԱՀԿ փորձագիտական խմբի անդամները, ուսումնասիրելով լաբորատոր ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, ֆինանսական և տեխնիկական ապահովվածությունը, նկատի ունենալով լաբորատոր ցանցի դերը կենդանիների հիվանդությունների վերահսկման և սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներում, ներկայացրել են իրենց դիտարկումները։

Նախ ներկայացվել են նախորդ PVS առաքելությունների արդյունքները, ապա արձանագրած առաջնային խնդիրները՝ լաբորատոր փորձաքննության առավել ընդգրկուն նոր մեթոդների /թեստերի/ ներդրման, անձնակազմի վերապատրաստման, երիտասարդ կադրերի ներգրավվման, մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև համայնքային անասնաբույժների աշխատանքային պայմանները բարելավելու, անասնաբույժի մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու, անասնաբուժական լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված տեղեկատվություն պարունակող ռեեստր ստեղծելու անհրաժեշտությունը։

Շնորհակալություն հայտնելով հայկական հյուրընկալության համար, ԿԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստելու, իրենց խոսքերով, «այս զարմանահրաշ երկրի» անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցելու անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու հարցերում:

Արդյունքների մասին նախնական զեկույցը կներկայացվի տվյալների մանրակրկիտ մշակումից հետո:

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակության այս այցը բացառիկ կարևոր նախաձեռնություն էր Հայաստանի անասնաբուժական լաբորատոր համակարգի արդիականացման համար, քանի որ գնահատող խմբի դիտարկումների արդյունքում հնարավոր կլինի անասնաբուժական լաբորատոր ծառայությունները Հայաստանում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում