Sunday, 28 04 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Ted Talks. Թե ինչպես եմ ես ներսից փոխում իմ եկեղեցին. Չելսի Շիլդս

Կրոնը ավելի մեծ բան է, քան հավատը: Դա և՛ հզորություն է, և՛ ազդեցություն: Այն ազդում է բոլորիս վրա ամեն օր՝ անկախ մեր սեփական հայացքներից:

Չնայած կրոնների ահռելի ազդեցությանը ժամանակակից աշխարհում, դրանց նկատմամբ հսկողությունն ու պահանջները բացարձակապես այլ են, քան մեր հասարակության մյուս ոլորտներում: Օրինակ՝ եթե միջազգային կազմակերպությունը, կառավարությունը կամ մի ժամանակակից կորպորացիա հայտարարի, որ կանայք չեն կարող մասնակցել ղեկավարման պրոցեսին, ունենալ որոշում ընդունելու իրավունք կամ ֆինանսական հարցեր լուծել, ապա դա կլինի մեղադրանքի արժանի կամայականություն: Սակայն դա սովորական բան է աշխարհի գրեթե բոլոր կրոններում:

Կրոնական կյանքում մենք թույլատրում ենք բաներ, որոնք անընդունելի են աշխարհիկ կյանքում: Ես գիտեմ դա սեփական 30-ամյա փորձից: Ես այն կանանցից եմ, ովքեր պայքարում էին սեռերի անհավասարության ցանկացած դրսևորման դեմ: Տղաների հետ հավասար ես խաղում էի փողոցային բասկետբոլ: Ասում էի, թե դառնալու եմ Ամերիկայի առաջին կին նախագահը: Պայքարում էի հավասար իրավունքների ցուցակում ուղղում մտցնելու համար, որի ընդունումը 40 տարով սառեցվեց: Ես առաջին կինն էի և՛ հորս, և՛ մորս գերդաստաններում, որ  աշխատանք գտավ տնից դուրս  և նույնիսկ բարձրագույն կրթություն ստացավ:

Ես երբեք չէի համաձայնում, որ ինձ չեն ընդունու իմ կին լինելու պատճառով, բայց ո՛չ իմ կրոնում: Այդ ամբողջ ընթացքում ես հետևել եմ մորմոնների նահապետական և ուղղափառ կրոնին: Ես մեծացել եմ ծայրաստիճան ավանդական ընտանիքում: Ես տնային տնտեսուհի մորս ութ երեխաներից մեկն եմ: Հայրս կրոնական համայնքի առաջնորդ է: Ես մեծացել եմ մի շրջապատում, որտեղ համարվում էր, որ իմ արժանապատվությունն ու դիրքը ապահովում են իմ իմացած կանոնները. ամուսնացիր կույս, երբեք մի՛ օգտագործիր ալկոհոլ, մի՛ ծխիր, միշտ օգնիր ու ծառայիր և կլինես լավ աղջիկ: Մեր կանոնների մի մասը խիստ են, սակայն մենք հետևում էինք դրանց, որովհետև սիրում էինք մարդկանց, սիրում էինք կրոնը և ունեինք հավատ:

Մորմոնների դրվածքը սահմանում էր ամեն ինչ. ի՞նչ կրել, ո՞ւմ հետ հանդիպել, ո՞ւմ հետ ամուսնանալ: Ամեն ինչ. նույնիսկ՝ ինչ ներքնազգեստ կրել: Ես պատկանում էի մի կրոնի, ուր յուրաքանչյուր մարդ իր վաստակի տասներորդ մասը տալիս էր եկեղեցուն: Ես նույնպես: Թերթերի առաքումից և դայակությունից ստացած իմ աշխատավարձի տասներորդ մասը տալիս էի եկեղեցուն: Ես պատկանում էի մի կրոնի, որտեղ ծնողները ուղղորդում են հոգեորսության երկամյա առաքելության մեկնող իրենց երեխաներին՝ ասելով, որ ավելի լավ է մեռնել, քան վերադառնալ մեղք գործած, անպատիվ: Ես պատկանում էի մի կրոնի, ուր ամեն տարի երիտասարդները ինքնասպանություն էին գործում վախից, որ իրենց միասեռականությունը կբացահայտվի համայնքում: Սակայն ինձ համար դա նաև այն կրոնն էր, որ ես, անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում, ունեի ընկերներ, որոնք միշտ պատրաստ են օգնության հասնել: Ես ապահով էի զգում ինձ: Կյանքս հստակ էր ու պարզ: Ինձ օգնում էին երեխայիս մեծացնել: Այդ պատճառով ես առանց հատուկ հարցերի ընդունեցի, որ առաջնորդ կարող են լինել միայն տղամարդիկ, համաձայնեցի, որ կանանց տրված չէ Աստծո հոգևոր առաջնորդ լինելը Երկրի վրա, այսինքն՝ քահանա:

Եվ ես ընդունում էի տղամարդկանց ու կանանց անհավասարությունը բյուջեի հարցերում, կարգապահական խորհուրդներում կամ որոշումներ ընդունելիս: Ես կանաչ ճանապարհ էի տալիս կրոնին, որովհետև սիրում էի այն:

Մի պահ կանգ առա: Գիտակցեցի, որ թույլ եմ տալիս վերաբերվել ինձ որպես ինչ-որ աշխատուժի լուրջ տղամարդկային գործերում: Ես բախվեցի ներքին հակադրությունների հետ և միացա իմ շրջապատի մյուս ակտիվիստներին: Մենք ավելի քան տասը տարվա շատ-շատ լարված աշխատանքի պատմություն ունենք:

Մենք սկսեցինք մարդկանց տեղեկացված լինելուց: Հնարավոր չէ փոխել այն, ինչ չգիտես: Մենք սկսեցինք զբաղվել պոդկաստինգով և բլոգների տարածմամբ, գրել հոդվածներ: Ես կազմեցի մեր համայնքում տղամարդկանց ու կանանց անհավասարության դրսևորումների երկար ցուցակ: Հետո անցանք կանանց շահերի պաշտպանության համար գործողությունների կազմակերպմանը:

Մենք այնպիսի բաներ էինք անում, որ հնարավոր չէր անտեսել: Օրինակ՝ եկեղեցի  էինք մտնում տաբատով կամ էլ փորձում այցելել տղամարդկանց ժողովը:

Թվում է, թե հասարակ բաներ են, սակայն մեզ՝ կազմակերպիչներիս վրա, դա թանկ էր նստում: Մեզ հետ խզում էին կապերը, քշում գործից: Ամեն օր ցասումով լցված նամակներ էինք ստանում: Մեզ վրա հարձակվում էին սոցիալական կայքերում և մամուլում:

Բռնության սպառնալիքներ էլ կային: Մենք կորցրինք մեր դիրքը համայնքում: Մեզ մերժեցին եկեղեցուց: Մեզանից շատերին կանչեցին կարգապահության խորհուրդ: Մեր սիրած համայնքը մեզ մերժեց այն բանի համար, որ մենք ուզում էինք բարելավել պայմաններն ու հավատում էինք, որ դա հնարավոր է:

Ինձ համար սովորական էր դառնում մտերիմներիս այս վերաբերմունքը: Ես գիտեմ,  թե ինչ են մարդիկ զգում, երբ փորձում են փոխել կամ էլ քննադատել նրանց: Սակայն ամենից շատ ինձ ցնցեց այն, որ այս գործի ընթացքում ես ստանում էի խայթող գնահատականներ՝ ինչպես ձախակողմյան աշխարհիկ ծայրահեղականներից, այնպես էլ կրոնական աջակողմյաններից: Իմ աշխարհիկ ընկերները չէին գիտակցում, որ կրոնի նկատմամբ այս թշնամությունը, արտահայտությունները՝ «Հավատացյալները կա՛մ գիժ են, կա՛մ հիմար», «Կրոնը ուշադրության արժանի բան չէ», «Դա ճամփա է դեպի հոմոֆոբիա և ատելություն», վկայում են, որ նման թշնամությունը ոչ թե պայքար է կրոնական ծայրահեղության դեմ, այլ դրա տնկարանը:

Նման փաստարկներն անզոր են, դա գիտեմ սեփական փորձից: Հիշում եմ՝ ինչ-որ մեկն ինձ անվանեց հիմար իմ մորմոն լինելու համար: Եվ իմ միակ ցանկությունը՝ ինքս ինձ, ինձ նմաններին  պաշտպանելն էր, որովհետև մենք հիմար չենք, որ հավատացյալ ենք:

Նման քննադատությունն ու թշնամությունը ոչ մի բան չեն տալիս, և ես ուշադրություն չէի դարձնում: Երբ լսում եմ, շարունակում եմ նյարդայնանալ. ես ընտանիք և ընկերներ ունեմ: Նրանք իմն են, և ես նրանց միշտ պիտի պաշտպանեմ՝ միաժամանակ պայքարելով իրենց հետ: Ինչպե՞ս է հնարավոր, հարգելով որևէ մեկի կրոնական հայացքները, պատասխանատվության կոչել իր հասցրած վնասի համար: Դա դժվար հարց է: Ես դեռ վերջնական պատասխան չունեմ:

Ծնողներս և ես 10 տարի է՝ այս սրի եզրին ենք: Նրանք գիտակից, լավ մարդիկ են: Թույլ տվեք բացատրել նրանց տեսակետը: Մենք մորմոններ ենք, մենք հավատում ենք, որ մեռնելուց հետո կվերամիավորվենք մեր ընտանիքի հետ, եթե, իհարկե, հետևենք բոլոր կանոններին: Նրանց կարծիքով՝ ուսերը բացող այս հագուստը ինձ դարձնում է պախարակելի: Ես այլևս հավերժության մեջ չեմ լինի ընտանիքիս հետ: Ավելին՝ ես  ունեի մի եղբայր, որը զոհվեց 15 տարեկան հասակում դժբախտ պատահարից: Եվ ահա այս մանրուքը նշանակում է, որ մենք այլևս միասին չենք լինելու: Ծնողներս չեն կարողանում հասկանալ, թե ինչպես եմ ես զոհաբերում եղբորս կրկին տեսնելու հնարավորությունը նորաձևության կամ կանանց իրավունքների պես աբսուրդ բաներին:

Ահա թե ինչ տրամադրվածության հետ մենք գործ ունենք, և զուտ քննադատությունը դա փոխել չի կարող: Այսպես. ես ու ծնողներս, բերելով մեր փաստարկները՝ հարգելու միմյանց, սակայն չընդունելով յուրաքանչյուրիս սկզբունքային համոզմունքները, պահում ենք հավասարակշռությունը: Դա դժվարությամբ է տրվում: Մեզ դա հաջողվում է պաշտպանական վահանակը կոտրելու շնորհիվ, նաև ներքին «հավատում եմ- չեմ հավատում»-ը հաղթահարելու և իրար հարգելու շնորհիվ:

Մյուս հարցը, որը չհասկացան ո՛չ ծայրահեղականներն ու աթեիստները, ոչ էլ ուղղափառներն ու աջակողմյան կրոնականները. ո՞ւմ են պետք այդ ներկրոնական բողոքի ակցիաները: Քանի անգամ եմ լսել շատ մարդկանցից. «Դուրդ չի գալիս՝ թող կրոնը: Ինչի՞դ է պետք փոխել այն»: Այն, ինչ մեզ սովորեցնում են Սուրբ Կիրակի օրերին, ներխուժում է քաղաքականության մեջ, արտացոլվում  առողջապահության մեջ և խթանում բռնության զարգացմանն ամբողջ աշխարհում: Այն խառնվում է կրթության համակարգի, պաշտպանության, բյուջեի քաղաքականության մեջ: Այն արտացոլված է իրավական ու մշակութային օրենսդրություններում: Փաստ է, որ իմ կրոնը ահռելի ազդեցություն է ունեցել այս ազգի վրա: Օրինակ՝ «Առաջարկություն 8»-ի սահմաններում իմ եկեղեցին հավաքեց 22 միլիոն դոլար՝ Կալիֆոռնիայում միասեռ ամուսնությունների հետ պայքարելու համար: Քաղաքական պատմաբանները կհաստատեն, որ եթե 40 տարի առաջ մորմոնները ելույթ չունենային «Հավասար իրավունքների մասին փոփոխման» դեմ, այն հիմա կլիներ մեր Սահմանադրության մեջ: Քանի՞ կյանքի դա խանգարեց:

Կարելի է ժամանակ ծախսել այս կանոնների և օրենքների դեմ պայքարի վրա, իսկ կարելի է նաև հարցնել. ինչո՞ւ է սեռերի անհավասարությունը ընդունվում ինչպես հարկն է ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է դա թույլատրվում: Որովհետև կրոնը ոչ միայն բարոյախոսության հիմքն է, այլ նաև բոլորի կողմից  ընդունված նորմերի աղբյուր: Կրոնը կարող է ազատել և ճնշել, հնարավորություններ տալ ու շահագործել, աջակցել ու ոչնչացնել: Եվ այն մարդիկ, որ եթիկայի ու բարոյախոսության կշիռն են ավելացնում, հաճախ նույն մարդիկ չեն, որ ղեկին են կանգնած:

Կրոնները հնարավոր չէ վերացնել կամ անտեսել: Դրանք պետք է դիտարկել համակ ուշադրությամբ: Սակայն ազդել կրոնի վրա հեշտ չէ, ինչը հենց հիմա պարզեցինք:

Ես կպատմեմ ձեզ, թե ինչի են հասել իմ օգնականները: Մեր խմբերը փոքր են, մենք մի քանի հարյուր հոգի ենք, բայց մեծ ներդրում ունենք: Արդեն կանանց լուսանկարները կարող են կախված լինել տղամարդկանց դիմանկարների կողքին: Հիմա կանանց թույլ է տրված աղոթել ընդհանուր ժողովների ժամանակ և մասնակցել ընդհանուր կոնֆերանսներին, որ նախկինում հնարավոր չէր: Պատմական քայլ. անցյալ շաբաթվա ընթացքում 3 կին են հրավիրել 3 կառավարող կոմիտե, որ հսկում են ամբողջ եկեղեցին: Կա նկատելի շարժ մորմոնների համայնքում, որ թույլ է տալիս խոսել սեռերի անհավասարության մասին: Չնայած բոլոր հարձակումներին՝ մենք ճանապարհ բացեցինք ավելի հետադիմական կանանց մասնակցության համար, և այժմ նույն արտահայտության մեջ կարելի է լսել«կին» և «քահանա» բառերը: Իմ ժամանակ այդպես երբեք չի եղել: Իմ աղջիկն ու զարմիկը ժառանգել են մի կրոն, որը ես չեմ ունեցել: Մենք այն դարձրել ենք ավելի իրավահավասար:

Դա հեշտ բան չէր. կանգնել շարքում՝ աշխատելով անցնել տղամարդկանց ժողով: Մենք հարյուրավորներ էինք, և մեկս մյուսի հետևից հետ էինք գնում, երբ մեզ մատնացույց էին անում դուռը՝ ասելով. «Կներեք, սա միայն տղամարդկանց ժողով է»: Նայում էինք ժողովի ժամանող 12- ամյա «տղամարդկանց», որոնց ուղեկցում էին մեր շարքի կողքով: Այնտեղ կանգնած կանանցից ոչ մեկը չի մոռանա այդ օրը: Եվ այն տղաներից որևէ մեկը ևս չի մոռանա դա:

Եթե մենք լինեինք որևէ միջազգային կազմակերպություն կամ կառավարությունը, ապա այս դեպքը կբերեր համընդհանուր դժգոհության, սակայն այստեղ ուղղակի կրոնն էր: Մենք էլ ընդամենը կրոնի կողմնակիցներն էինք: Սակայն չի կարելի թերագնահատել կրոնը, քանի որ այն ոչ միայն ինձ վրա է ազդում, այլ նաև իմ աղջկա և ձեր բոլորի աղջիկների ապագայի վրա. ինչպես հագնվել, ում սիրել, ում հետ ընտանիք կազմել, ունենա՞լ արդյոք մուտք վերարտադրողական բժշկություն: Հարկավոր է բարոյախոսությունը դրա աշխարհիկ իմաստով բերել  դեպի էթիկայի նորմերի ստեղծում: Եվ հսկել, որպեսզի դրանց հետևեն աշխարհի բոլոր կրոնները: Դա հարկավոր է անել հարգանքով, աջակցելով համագործակցության զարգացմանը, ոչ թե էքստրեմիզմին: Դա կարելի է անել համարձակ, ուշադրությունը գրավող քայլերի միջոցով, որոնք ուղղված են դեպի սեռերի հավասարության համար պայքարին:

Եկել է ժամանակը, որ աշխարհի բնակչության կեսը ստանա ձայնի հավասար իրավունք համաշխարհային կրոններում, եկեղեցիներում, սինագոգներում, մզկիթներում և սրբավայրերում: Ես փոփոխությունների եմ հասնում իմ համայնքում: Իսկ դո՞ւք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում