Հունվարի 25-ից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների էսկալացիայի հետևանքով Հալեպ նահանգում իր տունն է լքել ավելի քան 78 հազար մարդ։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ 78 հազար փախստականներից ավելի քան 50 հազարը ուղևորվել են Թուրքիային սահմանակից Ազազ քաղաք։
Կազմակերպությունում Սիրիայում տիրող իրավիճակը ծանր են գնահատում ՝ ընդգծելով, որ մարդասիրական օգնության մատակարարումը երկրի ներսում խնդրահարույց է՝ անվտանգության բացակայության, թույլ ենթակառուցվածքի և եղանակային վատ պայմանների պատճառով։