Թողարկվել է «X-Men: Apocalypse» ֆիլմի նոր թրեյլերը, որը նկարահանվել է 20th Century Fox ստուդիայում: Փոքրիկ տեսանյութում կարելի է տեսնել բլոկբասթերի բոլոր հերոսներին:
Ֆիլմում նկարահանվել են Ջենիֆեր Լոուրենսը, Ջեյմս ՄաքԷվոյը և ՄայքլՖասբենդերը: Օլիվիա Մանը կատարել է սրերով զինված Փսայլոքի դերը, իսկ «Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյորները կերպավորել է երիտասարդ Ջին Գրեյին:










































