«Գրեմիի» առաջիկա մրցանակաբաշխությանը ամենասպասվող մասնակիցը կլինի Ջոնի Դեպը: Նա կիրականացի իր The Hollywood Vampires խմբի դեբյուտը ընկերոջ` Էլիս Կուպերի հետ, հայտնում է viknaodessa.od.ua-ը:
Այնտեղ նաև ելույթ կունենան Diplo-ն, Skrillex-ը, Ջասթին Բիբերը, Ռոբին Տիկը, Փիթբուլը, Թրևիս Բաքերը, Ադելը, Քենդրիկ Լամարը, The Weeknd-ը և Քերի Անդերվուդը: Լեդի Գագան կերգի Դևիդ Բոուի հիշատակին:
«Գրեմիի» հավակնորդների մեջ են ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, կանադացի երգիչ The Weeknd, ռոք խմբեր Florence and the Machine-ը և Alabama Shakes-ը: