Wednesday, 15 05 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Օջալանը քրդերին կոչ է արել հետևել Թունիսի ու Եմենի օրինակներին

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով քրդերին ապստամբության կոչ է արել.

«Քրդական հարցի կարգավորման համար այլևս հույս չի մնացել: Եթե դուք վստահ եք զգում ձեզ, ապա հետևեք Թունիսի ու Եմենի օրինակներին: Ես ձեզ չեմ կանգնեցնի:

Հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո քրդերի դեմ քաղաքական ու ռազմական գործողությունները չեն դադարի: Ավելին` դրանք կարող են դառնալ առավել մասշտաբային:

Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի հնգօրյա թուրքական այցի ժամանակ Թուրքիան ու ԱՄՆ-ը գաղտնի համաձայնագիր են կնքել: Դրանով ենթադրվում է, որ Թուրքիան պետք է աջակցի Լիբիայի, Սիրիայի ու Իրանի նկատմամբ ամերիկյան մոտեցումները: Ստացվում է, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի ու Ւրանի նկատմամբ փոփոխություն է կրելու»:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին էլ Օջալանն իր փաստաբանների միջոցով Թուրքիայի քրդերին կոչ էր արել Դիարբեքիրը վերածել Կահիրեի Թահրիր հրապարակի. «Եթե քրդերը Դիարբեքիրում փողոց դուրս գան և օրերով տուն չվերադառնան, ապա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)` հանձին վարչապետ Էրդողանի, այլ ելք չի ունենա, քան նորանոր առաջարկներով հանդես գալը: Հենց այդ ժամանակ էլ կգա խաղաղությունը»:

Ինչ վերաբերում է Օջալանի ներկայիս կոչին, ապա պետք է հիշել, որ մոտ կես ամիս առաջ հենց նրա միջնորդությամբ PKK-ն մինչև հունիսի 15-ը երկարաձգեց մարտի սկզբից միակողմանիորեն խախտած զինադադարը: Ամենայն հավանականությամբ, Օջալանը թուրքական իշխանություններից հիասթափվել է այն պատճառով, որ այդ զինադադարի երկարաձգումից հետո թուրքական իշխանություններն իրենց առավել սանձարձակ պահեցին` ապրիլի 19-29-ը ձերբակալելով 880 քուրդ ցուցարարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում