Լոնդոնի «Արսենալ»-ի և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ամենայն հավանականությամբ, չի կարող մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք տուրի՝ «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է The Guardian-ը:
Այս մասին տեղեկացրել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսը չի կարող մասնակցել Անգլիայի Գավաթի՝ «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանը:
«Բոլոր ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են անցյալ շաբաթվա հանդիպմանը, կխաղան «Սանդերլենդ»-ի դեմ խաղում: Արտետան պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Նա երեքշաբթի օրը 45 րոպե խաղադաշտում է անցկացրել երիտասարդական թիմի հետ:
Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա նա դեռ չի ապաքինվել վնասվածքից, սակայն շատ շուտով շարք կվերադառնա»,- ընդգծել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին:





































