«Օռլանդո Սիթի»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական չի կասկածում, որ մոտ ապագայում իր հայրենակից Նեյմարը կկարողանա արժանանալ «Ոսկե Գնդակ» մրցանակին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Աշխարհում կան բազում հրաշալի ֆուտբոլիստներ: Ժամանակին «Ոսկե Գնդակ» մրցանակը բաժին էր հասնում Ռոնալդոյին կամ Զիդանին: Այժմ այդ մրցանակը բաժին է հասնում Ռոնալդուին կամ Մեսսիին:
Նեյմարը, ի ուրախություն բոլորի, կարողացել է աճել որպես ֆուտբոլիստ: Նրա խաղն ավելի դիտարժան է դարձել: «Ոսկե Գնդակ» մրցանակը ստանալը ժամանակի հարց է դարձել»,- հայտարարել է Կական:






































