Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

ԼՂՀ զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունն ավելի են հզորացվելու

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիրի ղեկավարն անդրադարձել է ԱԺ-ի հավանությանն արժանացած՝ 2016թ. պետբյուջեի հիմնական ուղղություններին և պատասխանել կառավարության գո րծունեությանն ու նախատեսվող ծրագրերին վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցերի:

Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ, վարչապետի գնահատմամբ, տնտեսական ձեռքբերումների տարի է: Ըստ Ա. Հարությունյանի՝ այն առանձնացել է նաև ժողովրդագրական բնական աճի բարձր ցուցանիշով, ինչպես նաև՝ բյուջեի կատարողականի ապահովմամբ: Վարչապետի խոսքով՝ չնայած, գալիք տարվա պետբյուջեն թվային ցուցանիշներով քիչ կտարբերվի 2015 թվականից, այնուհանդերձ, մի շարք ոլորտներում զգալի փոփոխություններ են նախատեսվում՝ սոցիալական և տնտեսական մեկնարկային նոր նախագծերով արտահայտված:

Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, մանրամասնել է. «2016թ. Կմեկնարկի 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը: Կառավարությունը կփոխհատուցի սպայական անձնակազմի ուսանող երեխաների ուսման վարձերը՝ դրանով փոքր-ինչ թեթևացնելով սպաների ընտանիքների սոցիալական բեռը: Նոր ծրագրեր ենք նախատեսում առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, խոշոր ներդրումներ կկատարվեն հիդրոէներգետիկայի ոլորտում»:

Անդրադառնալով Արցախի անվտանգության ներկա մակարդակին՝ վարչապետը նշել է. «Հայոց բանակը միշտ պատրաստ է եղել պատերազմի, և առաջիկայում էլ ավելի ենք հզորացնելու մեր զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունը: Իսկ կառավարությունն իր ամենօրյա ուշադրության ներքո է պահում պարենային, էներգետիկ անվտանգության և քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման աշխատանքները: Պարենային անվտանգության մասով մեր գլխավոր ձեռքբերումն այն է, որ վերջին տարիներին ապահովել ենք առաջնային նշանակության որոշ մթերքների ինքնաբավության բարձր աստիճան, որը, ռազմավարական նշանակություն ունենալուց բացի, դրական է անդրադառնում նաև տնտեսության վրա: Խոսքս վերաբերում է, մասնավորապես, մսամթերքին, հացահատիկներին, ձեթին և այլ ապրանքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանությանը, ապա չկա վերջին տարիներին կառուցված մի շենք, որը չի համապատասխանում քաղպաշտպանության նորմերին: Ավելին՝ ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն իրականացնելիս ելնում ենք առաջնահերթորեն հանրապետության ռազմական և քաղաքացիական պաշտպանունակության մակարդակի բարձրացման նպատակից»:

«Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, որտեղ իրականացնում ենք թե՛ բնակարանաշինական, թե՛ սոցիալ-տնտեսական նախագծեր: Ուշագրավ է, որ հանրապետությունում ամենաշատ ծրագրերը կյանքի ենք կոչում Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման այլ ծրագրերի միջոցով նպատակ ունենք ամրացնելու մեր սահմանամերձ շրջանները»,- ընդգծել է վարչապետը՝ պատա սխանելով լրագրողի հարցին:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հնարավորություններին՝ պարզաբանելով, որ այսօր էլ էներգետիկ նպատակներով օգտագործվում է ջրամբարը, սակայն ոռոգման համար անհրաժեշտ է կա՛մ փոխշահավետորեն համագործակցել Ադրբեջանի հետ, կա՛մ ոռոգման այլընտրանքային համակարգ կառուցել: «Քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, այդ պատճառով մենք նախատեսում ենք միջոցներ ուղղել մեր սեփական և անկախ համակարգի ձևավորման գործին»,- ընդգծել է վարչապետը:

Ի պատասխան Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմելու են հանրապետության նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար: Վարչապետի բնորոշմամբ՝ սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերացմանը և առանձին պետական կառույցների արդյունավետության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարաբնույթ ոլորտների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում