2012թ.-ի տվյալներով՝ Facebook սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան եկամուտը՝ ներառյալ աշխատավարձը, բոնուսները և հավելավճարները, կազմում է 1.99 մլն դոլար՝ 16 տոկոսով ավելի անցյալ տարվա համեմատ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ցուկերբերգի բազային աշխատավարձը, 2012թ.-ի տվյալներով, 503.2 հազար դոլար է, տարեկան բոնուսը՝ 266.1 հազար դոլար, իսկ 1.22 մլն դոլար նա ծախսել է թռիչքների և սեփական պահակախմբի վրա: Փոխհատուցման վերջնական ծավալը կորոշվի բաժնետերերի ամենամյա ժողովի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 11-ին:










































