Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը հրապարակել է մահապարտ ահաբեկիչներից մեկի լուսանկարը` նրա ինքնությունը պարզելու նպատակով: Նա գործի է դրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում պայթուցիկ սարքը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Այս մարդը մահացել է` ահաբեկչություն իրականացնելով «Ստադ դե Ֆրանս»-ի մերձակայքում: Եթե դուք տիրապետում եք նրա մասին որևէ տեղեկության, խնդրում ենք կապվեք մեզ հետ»,- ասվում է հաղորդագրությունում:











































