Saturday, 25 05 2024
Կաշառք էր առաջարկել պարեկներին
Հունաստանում ՀՀ դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում
Կաշառքով ցուցարարներ հավաքագրելու համար ձերբակալվել է Գեղարքունիքի բնակիչ
Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա․ կասկածներ կան, որ վարորդի ասածը իրականությանը չի համապատասխանում
Սպասում են ելքի՞ն. եկեղեցին ոչ տեր է կանգնում շարժմանը, ոչ ձեռքերն է լվանում
Այս ճանապարհի վերջում մեր ավետյաց երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը. վարչապետի ուղերձը
Վարչապետը պատրաստվում է ուղերձի տեսանկարահանմանը
Վրաստանի խորհրդարանը կգործարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը
23:00
Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Ալմաթիում տեղի ունեցած հայ- ադրբեջանական բանակցությունների մանրամասները
Իսրայելի վարչապետը պատասխան է պատրաստում Միջազգային դատարանի որոշմանը
Կոպիրկինը խորհրդատվությունների համար կանչվել է Մոսկվա. նա ե՞րբ կվերադառնա
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Գնդակը ԱՄՆ դաշտում է. դրանից է կախված Հրվ. Կովկասի ապագան
Երևանին մոտեցող ամպրոպը
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել
21:30
ԵՄ խորհուրդը հաստատել է սահմանների մասին բարեփոխված Շենգենյան օրենսգիրքը
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի Մոսկվա կանչը
Գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր
Ինչ են մտածել Լուկաշենկոն ու Ալիեւը. «պիկանտ» իրավիճակ Երեւանի համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին
Ավագանու անդամի առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել. Հայրապետյանը կանցնի սուտ մատնության գործով
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ
«Վերջին զանգի» օրը, ժամը 18։00-ի դրությամբ, Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 80 ավտոմեքենա
Աբովյանում նռնակով բանկ ներխուժած 50-ամյա քաղաքացին վնասազերծվել է
Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետերը չեն մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին
Անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները կստանան սոցիալական երաշխիքներ․ քննարկվել է օրենքի հայեցակարգը
19:50
«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Հունաստանում ՀՀ դեսպանը և Կորնթոսի քաղաքապետը կարևորել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությունը
19:30
Ավստրիայում գինեգործն իր նկուղում հայտնաբերել է 40,000 տարվա մամոնտի ոսկորներ
Ավագանու անդամին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է. նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով

Նեթանյահուն կոչ է անում զգուշություն ցուցաբերել Սիրիա զենք մատակարարելու հարցում

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն համաշխարհային հանրությանը կոչ է արել զգուշություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմությանը զենքով մատակարարելու որոշում ընդունելիս, որտեղ նրա խոսքերով՝ «չարը կռվում է չարի դեմ»:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Նեթանյահուն նախօրեին Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Նշենք, որ Լոնդոնում Իսրայելի վարչապետը մասնակցել է Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը:

Նեթանյահուի խոսքով՝ սիրիացի գրոհայիններին զինելը պահանջում է պատասխանել «Ո՞ր գրոհայիններին և ի՞նչ զենքով» հարցին:

«Սա շատ բարդ հարց է յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է նա:

Վարչապետը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Քեմերոնին կոչ արե՞լ է պահպանել զենքի էմբարգոն, որի գործողության ժամկետը լրանում է մայիսի վերջին:

«Այն ամենը, ինչ ես նրան ասել եմ, ասվել է մասնավոր զրույցի ձևաչափով»,- ասել է նա և հավելել, որ իրենք հասկանում են՝ անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչությունը և արյունահեղությունը Սիրիայում, սակայն այնտեղ բարդ իրավիճակ է, չարը կռվում է չարի դեմ:

Նեթանյահուն նշել է, որ իրեն ավելի շատ հուզում է սիրիական զինանոցների ճակատագիրը և այն, որ դրանք կարող են հայտնվել ծայրահեղականների ձեռքերում, որոնք կռվում են ինչպես Ալ-Ասադի դեմ, այնպես էլ նրա կողմից:

«Այնտեղ կա «Ալ-Քաիդա», «Հըզբոլլահ»… այլ ջիհադական տարրեր: Հավատում եք, թե ոչ, սակայն դրանք ամենավտանգավոր իսլամիստական ծայրահեղականներն են աշխարհում: Իհարկե, մենք անհանգստացած ենք, որ զենքը, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, կարող է հայտնվել այդ ահաբեկիչների ձեռքերում, և մենք մեզ իրավունք ենք վերապահում թույլ չտալու, որպեսզի նման բան կատարվի»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում