Friday, 17 07 2026
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով

Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հետապնդումը խոչընդոտում է «Նոր Հայաստան»-ի քարոզչական գործունեությանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատահականություն չի համարում «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը, որն իրականացվում է դեռևս ս.թ. փետրվածի 18-ին վարչախմբի պատվերով հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում:

Ս.թ. մայիսի 4-ից հետո, երբ կալանավորման փոխարեն որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությամբ մեկամսյա ապօրինի կալանքից ազատ արձակվեցին այդ քրեական գործով հետապնդվող Ժիրայր Սէֆիլյանը և նրա գործընկերները, նշված գործով ամիսներ շարունակ ըստ էության դատավարական գործողություններ չեն կատարվել:

Սակայն այդ շինծու գործի վարույթը չի կարճվում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի ճնշում գործադրել Ժիրայր Սէֆիլյանի և նրա գործընկերների վրա և սահմանափակել ու խոչընդոտել նրանց քաղաքական և քարոզչական գործունեությունը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վարչախմբի պատվերով հարուցված քրեական գործը չկարճելը և դրա միջոցով «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը ոչ միայն հանրաքվեի քարոզչության ամենակարևոր և թեժ շրջանում Ճակատի քաղաքական ու քարոզչական գործունեությունը խոչընդոտող և սահմանափակող ապօրինություն է, այլև արդեն միջազգային հանրության համար է տեսանելի դարձնում սահմանադրական փոփոխությունների և դրա հանրաքվեի գործընթացի լեգիտիմ չլինելու հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում