Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր վերսկսել է մարզումները, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ թիմի այսօրվա մարզումը բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվում է վնասվածքից:
Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիսին, ապա վերջինս Մոսկվա կժամանի վաղը:







































