Ինդոնեզիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը սկսել է օգտագործել արմավենու յուղի հիման վրա արտադրված վառելիք։ Երկրում գործարկվել է B50 ծրագիրը, որի համաձայն՝ պարտադիր է դիզելային վառելիքի օգտագործումը, որի 50%-ը բիոդիզել է՝ ստացված արմավենու յուղից։ Ծրագրի մեկնարկը տրվել է Արևմտյան Ճավայի Կարավանգ քաղաքում։
B50-ին անցնելը կարևոր քայլ է էներգետիկ անկախության ամրապնդման և ներմուծվող վառելիքից կախվածության նվազեցման ուղղությամբ։ Իշխանությունները նախատեսում են կրճատել հանածո վառելիքի ներմուծումը, ավելացնել արմավենու յուղի ներքին վերամշակումը և բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգությունը։ B50 ծրագիրը շարունակում է կենսավառելիքի մասնաբաժնի աստիճանական ավելացման քաղաքականությունը։ Եթե 2006 թվականին պարտադիր մասնաբաժինը կազմում էր 5%, ապա հետագայում այն հասցվել էր 40%-ի։ Նոր չափորոշիչի ներդրումից առաջ ամիսներ շարունակ անցկացվել են փորձարկումներ՝ ավտոմեքենաների, գնացքների և էլեկտրակայանների մասնակցությամբ։










































