Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին դերասան Բենեդիկտ Քամբերբեթչին, որը հայտնի է «Շերլոկ» հեռուստասերիալում գլխավոր դերով, Բրիտանական կայսրության կոմանդորի աստիճանի շքանշանով է պարգևատրել, դրամատիկական արվեստի ոլորտում ձեռքբերումների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ամեն ինչ հիանալի անցավ, ես նրան հանդիպեցի առաջին անգամ, նրա ձեռքից պարգև ստանալն անսովոր է»,- ասել է դերասանը:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում:










































