Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

ԼՂ հակամարտության վերսկսման հետևանքով կարող են ամբողջությամբ ոչնչացվել երկրներ ու տարածաշրջանն ընդհանրապես. Սերգեյ Գերասիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը: Հարցազրույցում նա անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին և ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին:

– Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն այսօր Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հաշվի առնելով վերջին բախումները:

– Լեռնային Ղարաբաղի մասին խոսելով՝ անհրաժեշտ է դիտարկել խնդիրն ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում: Միանգամայն հասկանալի է, որ Երևանից ու Բաքվից բացի, որոնց համար խնդիրը հատկապես սուր է, գործընթացի մեջ ներգրավվել են նաև այլ աշխարհաքաղաքական խաղացողներ՝ իրենց շահերով: Խոսքը առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության մասին է, որը շատ հմուտ կերպով է խաղացնում. պետք է արժանին մատուցել նրան, Հայաստանի և Ադրբեջանի էլիտաներին և այդ երկրների հասարակական կարծիքին: Բացի դրանից՝ Ռուսաստանը սպառազինություն տրամադրելու միջոցով իրադրությունը պահում է կախյալ, պայթյունավտանգ վիճակում:

Ի՞նչ է պետք Մոսկվային. պաշտպանել կողմերից մեկի՞ն: Հազիվ թե: Ռուսաստանն ուզում է կարգավիճակ՝ տարածաշրջանում միակ երկրի կարգավիճակը, որը կարող է պետք եղած դեպքում սրել վիճակը կամ էլ ընդհակառակը՝ սառեցնել հակամարտությունը: Այդ կարգավիճակը նրան պետք է միջազգային հարթակում Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը խաղարկելու համար: Ընդ որում՝ հայերը, ադրբեջանցիները, փոխհրաձգությունները, զոհերը՝ այս ամենը Մոսկվայի համար ընդամենը խաղի տարրեր են: Կրեմլը հեշտությամբ կզոհի կողմերից յուրաքանչյուրի շահերը, եթե դա իր համար ռազմավարական նշանակություն ունենա: Տվյալ պահին այդպիսի շահ է անկայունությունը:

Ինչպես հայտնի է, պղտոր ջրում ձուկ որսալն ավելի հեշտ է: Եվ քանի դեռ բանակցային գործընթացում գերիշխող դիրքը Ռուսաստանինն է, կայծերն անխուսափելի են:

Այսօրվա թեթև «սուսերամարտը», որը կազմակերպել է Մոսկվան, զգուշացում է Եվրոպային, որ Կրեմլը պատրաստ է եվրասիական գերիշխանության իրավունքի մասին միջազգային վեճի մեջ գործի դնել հաջորդ փաստարկը՝ կովկասյանը: Մոսկվան հասկացնում է Բրյուսելին, որ եթե Եվրոպան դադարի «ընկերություն անել» Ռուսաստանի հետ, նա չի կարող ո՛չ նոր ընկերներ ձեռք բերել, ո՛չ նոր ռեսուրսներ՝ զարգացման համար, և ամերիկացի «քեռին» չի օգնի նրան: Այո, սա կոպիտ և խիստ շանտաժ է. եթե մեզ հետ չես, ուրեմն միայնակ ես:

Մոսկվան դեռ 1970-ականներից վարում է ԱՄՆ-ին Եվրոպայի հարցերից դուրս մղելու և Եվրոպայի հետ անքակտելի ռազմավարական դաշինք ստեղծելու քաղաքականություն: Այո, իր կորաքանոնով… անում է դա հետևողականորեն, համառորեն՝ անգամ հրահրելով մայրցամաքային հիբրիդային պատերազմ և միջազգային ահաբեկչական պատերազմ: Այժմ եթե Եվրոպան շարունակի հակառուսական «ըմբոստությունը», հնարավոր չի լինի խուսափել զոհերից և կորուստներից, իսկ եթե դադարեցնի, ապա պիտի խոստովանի, որ Ռուսաստանի ենթական  է:

– Ինչքանո՞վ էր, ըստ Ձեզ, արդյունավետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այցի նպատակը խաղաղության գործընթացի ակտիվացո՞ւմն էր, նախագահների հանդիպման կազմակերպո՞ւմը, թե՞ ավելի շատ հետագա բախումների կանխարգելումը:

– ԵԱՀԿ պոտենցիալի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ պիտի ասեմ, որ այդ կառույցը գնալով կորցնում է իր կշիռը միջազգային ասպարեզում: Երբ խարխլվում է միջազգային իրավունքը, կազմակերպությունը, որն առաջնորդվում է այդ իրավունքով, իր աշխատանքում դատապարտված է ցածր արդյունավետության: Անհրաժեշտ են նոր լուծումներ, նոր մոտեցումներ, անհամաչափ և հիբրիդային պատասխաններ՝ անհամաչափ և հիբրիդային մարտահրավերներին: ԵԱՀԿ-ն չի կարող անել այդ ամենը և դժվար թե առաջիկայում սովորի անել՝ հաշվի առնելով միջազգային կառույցների բյուրոկրատացումը: Ես շատ կուզենայի, որ ԵԱՀԿ-ն կարողանար աջակցել բախումների դադարեցմանը, բայց Ուկրաինայի փորձը հուշում է, որ ԵԱՀԿ-ն կարող է ընդամենը լինել օժանդակ գործիք: Իրական լուծումները հակամարտող երկրների և միջազգային հանրության առաջնորդների արտոնությունն են:

– Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի սպասվող հանդիպման նպատակը լինելու է սահմանային վիճակի՞, թե՞ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ինչ-որ առաջարկների քննարկումը:

– Թերևս վաղ է խոսել խաղաղության համաձայնագրի մասին: Կարծում եմ՝ խոսվելու է շփման գծում «երկաթյա խաղաղության և հանգստության» ապահովման մասին: Ակնհայտ է, որ ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն հիացած չեն հակամարտության վերսկսմամբ. դրա հետևանքով կարող են ամբողջությամբ ոչնչացվել և դատարկվել երկրներ ու տարածաշրջանն ընդհանրապես… Վատ չէր լինի, եթե նման հանդիպմանը հրավիրեին նաև վրացական կողմին: Նրանք երևի հասկանում են, որ Մոսկվան ամեն ինչ կանի Կովկասում իր ազդեցությունն ու ներկայությունը և Եվրոպայի վրա կովկասյան աշխարհաքաղաքական ազդեցության գործիքը պահպանելու համար:  Եթե հանկարծ մի բան նրա սրտով չլինի, ողջ Կովկասը «օդ կբարձրանա», բայց Մոսկվան կպահպանի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:

– Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, իսկ Հայաստանում դեկտեմբերի 6-ին նշանակված է սահմանադրական հանրաքվե: Այս իրադարձություններն ինչպե՞ս կարող են ազդել հակամարտության գոտում իրավիճակի վրա: Օրինակ՝ Ադրբեջանը կարո՞ղ է նոր սադրանքներ կազմակերպել Միլի մեջլիսի ընտրություններից հետո կամ հանրաքվեի նախօրեին:

– Ընտրությունները կարող են ազդել միայն մեկ դեպքում՝ եթե իշխանության գան ֆանատիկոսները կամ ցինիկները, այսինքն՝ ծայրահեղական, արմատական ուժերը: Դա ձեռնտու է միայն Մոսկվային. չէ՞ որ ուժերի այդպիսի դասավորության դեպքում իրավիճակի սրումը անխուսափելի կլինի, և Մոսկվան հնարավորություն կստանա «խաղաղասիրական ջանքեր» գործադրել կողմերին զսպելու համար:

Ինչ վերաբերում է հնարավոր միջադեպերին, ես չեմ տեսնում թե՛ այս, թե՛ մյուսի կողմից սադրանքներ կազմակերպելու որևէ իմաստ: Երևանի և Բաքվի թիվ 1 թշնամին ոչ թե իրենք են միմյանց համար, այլ չհասկանալը, որ կարելի է ազատվել Կովկասում ռուսական ինտրիգից: Ավելի պարզ ասած՝ Երևանն ու Բաքուն չգիտեն ինչպես ազատվել Մոսկվայի «եղբայրական գրկախառնությունից»: Նույնը եվրոպական մայրաքաղաքներում է: Բայց չէ՞ որ ամենաիմաստուն Օտտո ֆոն Բիսմարկը զգուշացնում էր…

– Անդրադառնանք Հայաստան-Եվրոպա հարաբերություններին: Եվրամիությունը մանդատ է տրամադրել Եվրահանձնաժողովին, որպեսզի նա բանակցություններ սկսի Երևանի հետ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր համաձայնագիր ստորագրելու համար: Ձեր կարծիքով՝ կստորագրվի՞ ծանրակշիռ փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Ինչպե՞ս կարձագանքի այդ հարաբերություններին Մոսկվան:

– Սա, իհարկե, շատ լուրջ գործ է: Այն որևէ կերպ չի կարելի թերագնահատել: Հայաստանի և ԵՄ-ի օրենսդրության մերձեցումը կօգնի քաղաքական երկխոսությանը և Երևան-Բրյուսել հարաբերությունների զարգացմանը, և դա, իհարկե, կօգնի իրավական առաջընթացին, իշխանության կազմակերպմանը և Հայաստանում քաղաքական գործընթացին: Բայց… հարաբերությունները հավասարակշռելու մասին դժվար է խոսել: Հենց այդ գործընթացը որևէ կերպ հակասի Մոսկվայի շահերին կամ ավելի պարզ ասած՝ վնասի Երևանը Մոսկվային ենթարկելու գործիքներին, վերջինս «կշրջի» հայ-եվրոպական գործընկերությունը: Ուշադրություն դարձրեք Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի նորագույն պատմությանը: Մոսկվան հասկացրեց, որ եթե ուզում եք ազատ ու անկախ լինել, կռվեք և հաղթեք, բայց պիտի կռվեք ոչ թե իրար, այլ իմ դեմ:

– Հայաստանը գրեթե մեկ տարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, և չնայած բարձրագոչ խոստումներին, որ այդ անդամակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, կներգրավի օտարերկրյա ներդրողների և այլն, և այլն, օգուտները չեն երևում: Ի՞նչ կասեք այս հարցի մասին: Արդյոք ճի՞շտ կլինի ասել, որ ԵՏՄ-ն Մոսկվայի հերթական ձախողված նախաձեռնությունն է:

– Եվրասիական միությունը Մոսկվայի ձախողված նախաձեռնությունը չէ, որովհետև այն նախևառաջ ռուսակենտրոն աշխարհաքաղաքական նախագիծ է՝ ուղղված հնարավորությունների, միջոցների և ռեսուրսների միավորմանը և Ռուսաստանի եվրասիական անվերապահ գերիշխանության ապահովմանը: Դրա համար շատ իզուր են Երևանում ինչ-որ էֆեկտի սպասում իրենց անդամակցությունից. Մոսկվան Երևանին, ինչպեսև ցանկացած այլ մասնակցի, կտա «այնքան զարգացում», որպեսզի հող լինի քարոզչություն անելու: Եվ ոչ ավելին: Սա ձեզ համար Եվրոպական միությունը չէ, սա ռուսական աշխարհն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում