«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 23-ի երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրության հիման վրա ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: Այն ուղարկվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն, և նախարարի գրության հիման վրա ՔԿՎ պետի կողմից հոկտեմբերի 26-ին նշանակվել է ծառայողական քննություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:










































