Կատալոնական «Բարսելոնա»-ի 33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալը դուրս եկավ խաղադաշտ` քաղցկեցի դեմ 402 տևած հերոսական պայքարից հետո:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը լյարդի փոխպատվաստումից հետո երկար ժամանակ վերականգնվում էր ու պայքարում էր այդ չարիքի դեմ: Վերջապես` Լա Լիգայի 30-րդ տուրում Աբիդալը դուրս եկավ խաղադաշտ` «Մալյորկա»-ի դեմ խաղի 70-րդ րոպեին փոխարինելով Խերարդ Պիկեին:
Մինչ այդ նա խաղադաշտ էր դուրս եկել 2012թ. փետրվարի 26-ին` «Ատլետիկո»-ի դեմ խաղում: «Կամպ Նոու»-ն մեծ ոգևորությամբ ընդունեց ֆրանսիացի ֆուտբոլիստին:
Abidal is back by footballdaily1









































