Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչներն այսօր զրկվել են Facebook և Twitter սոցցանցերից օգտվելու հնարավորությունից։ Այդ մասին հայտնում են Անկարայում գտնվող ինտերնետային բազում օգտատերեր։
Դրա մասին հայտնում է նաև Անկարայում լրատվամիջոցի գրասենյակը։ Թուրքական ԶԼՄ-ները սոցցանցերի արգելափակումը կապում են շաբաթօրյա ահաբեկչության հետ։ Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հայտարարություն չեն տարածել սոցցանցերի արգելափակման մասին։ Փոխարենը երեկ հաղորդվել է, որ մի շարք սահմանափակումներ են մտցվում Անկարայի ահաբեկչության վերաբերյալ նյութեր հրապարակելու վրա։










































