Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Րաֆֆին այդպես էլ չկոնկրետացավ, «ի՞նչ ենք անելու ապրիլի 9-ին» հարցի պատասխանը չկա. Արկադի Վարդանյան

Րաֆֆին այդպես էլ չկոնկրետացավ, «ի՞նչ ենք անելու ապրիլի 9-ին» հարցի պատասխանը չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին և իր ստացած տպավորություններին:

Նա նշեց, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո բոլոր հանրահավաքներին, ինչպես նաև երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պահպանվեց անորոշությունը. «Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն հանրահավաքի ժամանակ ինչ-որ նոր տակտիկական նրբություններ էր մտցնում իր մարտավարության մեջ, և ամեն անգամ մեկը մյուսին հակասող էր ստացվում, անորոշությունը շատերին գցում էր տարակուսանքի, հուսահատության մեջ»:

«Երեկվա հանրահավաքին ևս ամենակարևորը՝ կոնկրետություն չեղավ, թե ապրիլի 9-ին ի՞նչ պետք է արվի: Ժամը 11.00-ին հավաքվենք, ժամը 12.00-ին հռչակենք «Նոր Հայաստան», բա հետո՝ ժամը 17.00-ին ինչո՞ւ ենք հավաքվում: Դա ոչ ոք չհասկացավ: Հավանաբար ինչ-որ մարտավարություն է մշակված, որի սկզբունքներն անձամբ ինձ հայտնի չեն, այդ պատճառով չեմ կարողանում կողմնորոշվել: Բոլորս տարակուսանքի մեջ ենք: Չենք հասկանում՝ ի՞նչ է պլանավորված: Մարդիկ հանրահավաքից հեռանում են ոչինչ չհասկացածի դեմքով: «Ի՞նչ ենք անելու ապրիլի 9-ին» հարցի պատասխանը երեկ չհնչեց: Եթե այդ հարցի պատասխանը հնչեր, կասեի, որ հռետորիկան կոշտացել է և դարձել է կոնկրետ»,- իր տպավորությունը ներկայացրեց Արկադի Վարդանյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ չգիտի ինչ անել, չի պատկերացնում, թե որոնք են լինելու իր հետագա քայլերը, կամ ինչ-որ ուժերի հետ պայմանավորված չէ: Քաղաքագետի կարծիքով՝ երբ ժողովրդական պայքարը հասնում է վճռական փուլին, քաղաքական գործիչը պետք է ավելի ազնիվ ու կոնկրետ լինի, հասարակության մոտ փակագծեր չպետք է մնան: Ըստ Արկադի Վարդանյանի՝ երբ ժողովուրդը սկսում է զգալ, որ այստեղ ինչ-որ փակագծեր կան, պայմանավորվածություններ, ինչ-ինչ պահված մտքեր, հիասթափվում է: «Երևի դա էր հիմնական պատճառը, որ երեկվա հանրահավաքը սակավամարդ էր: Իմ տպավորությամբ՝ այս ամենը գնում է մարման, թեև ապրիլի 9-ից հետո փակագծերը չբացելն անիմաստ է դառնում»,- նկատեց նա:

Ստեղծված ներքաղաքական իրավիճակում, Արկադի Վարդանյանի կարծիքով, Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը հերթականությամբ արվել են, և կարելի է ասել, որ ապրիլի 9-ը իսկապես կլինի վերջնաժամկետն այն մարտավարության, որը կարելի է բնութագրել, որպես «սահմանադրական շրջանակներից դուրս չգալու մարտավարություն»:

«Սակայն ապրիլի 9-ից հետո՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, լիովին փոխվում է իրավիճակը: Ժողովրդի իրավունքն է երկիրը վերադարձնել Սահմանադրությանը ցանկացած տարբերակով: Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, եթե այդ կամքն ու միասնությունը չունենա, ստիպված կլինի շարունակել գոյատևել այս խղճուկ պայմաններում»,- ասաց Արկադի Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում