Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հաջորդ շաբաթ քննարկելու ենք լարվածության թուլացման հարցը. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին:

Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը շատ բարձր է. «Մենք մտահոգ ենք հրադադարի ռեժիմը խախտելու ու ծանր սպառազինություն՝ ներառյալ նաև հրետանի, կիրառելու դեպքերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Արկերի ու ծանր սպառազինության օգտագործումն անթույլատրելի է։

Մեզ հատկապես մտահոգում են խաղաղ բնակչության շրջանում առկա կորուստները և կողմերին կոչ ենք արել ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը՝ նմանատիպ բռնությունները կանխելու համար։ Հանուն իրավիճակի կայունացման՝ մենք շարունակում ենք քննարկումները՝ ստեղծելու համար վստահության ու ավելի կառուցողական մթնոլորտ կողմերի միջև բանակցությունների համար։

Ես հավատում եմ, որ կողմերն աջակցում են հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու համանախագահների ցանկությանը։ Մեն տարածաշրջանում հանդիպում ենք առաջնորդների հետ, որպեսզի քննարկենք բազմակողմ համաձայնագրի մանրամասները։ Հաջորդ շաբաթ ՄԱԿ ԳԱ-ում արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ մենք առաջին հերթին քննարկելու ենք լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի լրջորեն պահպանման հարցերը։

Հայաստանում ու Ադրբեջանում չի բավականացնում քաղաքական կամքը՝ համաձայնագիր կնքելու համար։ Ես քանիցս հայտարարել եմ, որ նախագահները պետք է հրաժարվեն ռազմաշունչ հռետորաբանությունից ու հասարակությանը պատրաստեն խաղաղության։ Համանախագահները կողմերի հետ համատեղ աշխատում են բազմակողմ համաձայնագրի մանրամասների վրա, սակայն այդ հարցն առաջին հերթին կախված է նախագահների քաղաքական կամքից։

Ժողովրդական դիվանագիտությունը շատ կարևոր է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահություն ստեղծելու համար։ Ամբողջ աշխարհում խաղաղության գործընթացներում քաղաքական բանակցությունները լրացվում են ներքևից արվող ջանքերով։ Այդ ջանքերը հնարավորություն են տալիս բարելավել պատերազմից տուժած մարդկանց միջև հարաբերությունները։ Չնայած նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը շատ բարձր է՝ համանախագահները փորձում են աջակցել երկու երկրների բնակիչների հանդիպմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում