Tuesday, 21 05 2024
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ

«ԲՀԿ-ն հոգեվիճակ է, ԲՀԿ-ն լուսավոր գաղափար է, ԲՀԿ-ն սկիզբն է ու վերջը». մամուլ

Իշխող Հանրապետական կուսակցությունը թեպետ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ էլ նույն երգն է երգում, թե մասնակից մյուս ուժերի պայքարը երկրորդ տեղի համար պետք է լինի, սակայն իրականում բավականին խուճապային տրամադրություններ են տիրում ՀՀԿ-ում, և ամեն ինչ անում են առավելագույն ձայներ ապահովելու համար: Այս անգամ որոշել են «ազատ և արդար» ընտրությունների հետևից այնքան էլ չընկնել, այլ ամեն ինչ անել 50 տոկոսից ավելի ձայներ հավաքելու համար, որպեսզի խուսափեն հետընտրական անկանխատեսելի զարգացումներից, մասնավորապես ընդդիմադիր ուժերի միավորումից: Առավել ևս, որ մտահոգություններն օբյեկտիվ հիմքեր ունեն՝ դրան գումարած այն, որ, որոշ տեղեկություններով, ՀՀԿ-ն ներքին սոցհարցում է արել և պարզել, որ իրենց կուսակցության վարկանիշը տոկոսային ցուցանիշով զիջում է թե՛ ԲՀԿ-ին, թե՛ «Ժառանգությանը»: Նրանցից հետ չի մնում նաև ԲՀԿ-ն: Արդեն ձայն գնելու աճուրդային սակարկություններ են գնում: ԲՀԿ-ն նաև հայտարարում է, որ տեր է կանգնելու բոլոր ընդդիմադիր ուժերի ձայներին, որպեսզի հետընտրական դաշինք կազմեն ՀՀԿ-ի դեմ: Ի՞նչ մթնոլորտ է երկու մարտնչող ճամբարներում, «Հրապարակ»-ը զրուցեց ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից թերթը հետաքրքրվեց, թե սոցիոլոգիական հարցումը, որը, թերթի տեղեկություններով, ցույց է տվել, որ ՀՀԿ-ն ավագանու ընտրությունների շեմին 9 տոկոսի քվե ունի, ինչպե՞ս է անդրադարձել իրենց աշխատանքի վրա: «Հավանաբար, մի 0-ն չեք ասում, մեր թեկնածուն ոչ թե 9, այլ 90 տոկոս վարկանիշ ունի»,- ասաց Գրիգորիչը:

– Քաղաքական ուժերը սկզբում հաղթում են այնքան, բայց վերջում սկսում են մտորել, որ հանկարծ չստացվի կոալիցիա կկազմենք և դրանով կուժեղանանք: Սոցիոլոգիան դա է, բոլորը, անկախ իրենցից, մի թիվ են ասում: Նորից նույն պատմությունն է. փոխարեն ժողովրդի մեջ մտնեն հասկացնեն՝ իրենք ով են, մտածում են՝ պայքարենք ՀՀԿ-ի հետ, որի հետևանքը լինում է այն, որ ՀՀԿ-ն նորից ու նորից բարձր արդյունքներ է ցուցաբերում:

Նախագահի ընտրություններին էլ պարծեցաք, որ առաջին տեղն անվերապահորեն ձերն է, պայքարը երկրորդի համար է լինելու, բայց տեսա՞ք՝ տհաճ անակնկալները մեծ էին:

– Քանի Հայաստանում տհաճ թիմեր կամ տհաճ մարդիկ կան, միշտ էլ կարող են տհաճ անակնկալներ լինել: Բայց ՀՀԿ-ն իր արդյունքները դրական է գնահատում, անկախ նրանից, թե որ թիմը ինչպիսի պրոցեսների մեջ իրեն կնետի:

Մեծ քաղաքներում Սերժ Սարգսյանը պարտվեց, դա՞ էր դրական:

– Հայաստանը մեկ Հայաստան է, մենք որևէ տեղ չենք պարտվել, մենք ռեալ ձայներ ենք հավաքել, որի շեշտադրումները մեզանում և ընդհանուր տարբեր գնահատականներում ամփոփված խնդիր է, խնդիրն արդեն փակված է: Այն թիվը, որը մենք ենք ստացել մեր նման երկրներում, որտեղ պրոբլեմներ կան, կարելի է նաև հաղթանակի նման որակում տալ, որովհետև ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ դա երկրի անվտանգությունն է և դրա հետ կապված մյուս բոլոր խնդիրները:

Այս ընտրապայքարը կարծես ավելի շատ գնալու է թաղային հեղինակությունների հարթությունում, նրանք բավական ակտիվացել են, խոսվում է նաև, որ մի ձայնի դիմաց կուսակցությունները պատրաստ են 50-100 հազար դրամ տալ:

– Այս ընտրությունների հիմնական գաղափարը նա է, որ ովքեր չեն մասնակցել ընտրություններին կամ մասնակցել ձախողել են, պիտի որոշակիորեն իրենց տրամաչափի դրոշներ ստեղծեն, որպեսզի հետո քաղաքական հենարան ունենան: Եթե էդ ծավալներով նաև գողերին են իրենց մեջ տեսնում, դա էլ խնդիր է:

ՀՀԿն հույսը գումարի՞, թե՞ հեղինակությունների վրա է դրել:

– Եթե գումարով խնդիրը լիներ, ուրեմն Դուք հիմա լրագրող չէիք աշխատի: Գումարը ոչինչ չի որոշում: Եվ գումարներ չկան, պարզապես մենք չենք ուզում նաև տեղերը ցույց տանք ցաքուցրիվ, թե որտեղ ինչ կա. գումարային հոսքեր ծռեցին, և ինչով է կատարվում այսօրվա միտինգային երևույթները և ինչի հաշվին… Որովհետև պարզապես դա մեր թեման չէ: Մենք ուրիշների գրպանները չենք մտնում: Եթե ես տեղեկատվություն չունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ԲՀԿ-ն փողաբաժաններ են, դա հիմնականում ժողովրդի աչքին թոզ փչելու հնարավորություն է կրկին: Փողով ո՛չ լրագրողն է աշխատում, ո՛չ ոչլրագրողը, ո՛չ գյուղացին, ո՛չ դարբինը, ո՛չ էլ հունձ անողը: Էնպես որ, դրանք արդեն հնացած թեմաներ են, վաղուց արդեն քաղաքական դաշտից վերացած: Մենք ունենք մեր քաղաքական ճակատագիրը, մեր փորձառությունը և մեր աշխատանքը, որի վրա էլ ոչ թե հույս ենք դրել, կարծում եմ՝ դա հույսի խնդիր չէ, որի հետևանքով մենք նորից կփորձենք առաջընթացներ ապահովել Երևանում:

Լուրերը, որոնք ստանում ենք, ցույց են տալիս, որ ՀՀԿում, այնուամենայնիվ, վախեր կան այս ընտրությունների մասով: Անգամ մարզպետներից ոմանք խոստովանեցին, որ աշխատելու են Տարոն Մարգարյանի և ՀՀԿի հաղթանակի օգտին:

– Ես չէի ուզի Ձեզ էլ դիտարկեի այն մարդկանց շարքում, որոնք լուր են ստեղծում և դառնում լուրի գերին: Իսկ մարզպետն անձ է և քաղաքական վիճակներ շարադրելու և գնահատելու այդքան մեծ ծավալներ չի կարող ապահովել: Մենք գիտենք, թե մենք ինչ ունենք, ընդ որում մեր ուժի մի մասնիկն էլ մարզպետներն են, էնպես որ չեմ կարծում, որ կարելի է նորից սենտիմենտանքներով քաղաքի կենսակերպը փոխել և դա դարձնել այլ տիպի ընտրություններ, որտեղ քաղաքական թիմերը ոչ թե քաղաքի ցավով ու դարդով են ապրում, այլ ընդամենը իրենց քաղաքական իմիջն են ապահովում: Եթե դա այդպես չլիներ, 2000-ական թվականներից քաղաքական որևէ թիմ Երևանի հարցով ոչ դիմել է, ոչ մեկնարկել է, ոչ մոտեցում է ցուցաբերել, էսօր նոր խնդիր է առաջացել, և սկսել են շատ սիրել Երևանը: Իհարկե, դա էլ եմ դրական համարում, տա աստված, որ Երևանն էլ իրենց սիրի:


Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ մամլո խոսնակ

– Ոչ մի օրինավոր թանաքով գրիչ, ոչ մի ծրարի մեջ գցած բան, ոչ մի տեսախցիկ, ոչ մի իբր այլ հնարամտություն չի կարող ստուգել, թե ով ում օգտին է նշան դրել վանդակի մեջ քվեաթերթիկում: Հետևաբար, յուրաքանչյուր երևանցի, ինչպես էլ իրենց մոտենան, ինչ առաջարկ էլ անեն, թող ցանկացած դեպքում իրենց ընտրությունը կատարեն իրենց ցանկության շրջանակներում: Թող իմանան, որ ոչ մի կերպ չի ազդելու կաշառքը ընտրությունների արդյունքների վրա, մանավանդ, որ ընտրությունները լրջագույնս հսկվելու են և ԲՀԿ-ի, և շահագրգիռ այլ կուսակցությունների մարդկային ռեսուրսի կողմից:

Բայց հենց ԲՀԿին են մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ:

– Ես չեմ պատրաստվում նման մյունհաուզենական արտահայտություններ մեկնաբանել: Կաշառք թող բաժանեն նրանք, ովքեր գնում են ոչ թե աշխատելու, այլ ժողովրդի փողերն ուտելու:

Հիմա պիտի ասեք, որ խորհրդարանական ընտրություններին է՞լ եք զերծ մնացել ընտրակաշառքից, տեսանք, լսեցինք, չէ՞, ինչ եղավ:

– Տեսաք ու չդիմեցի՞ք ոստիկանություն: Առավոտից իրիկուն ասում էին՝ մեկդ մի դիմում գրեք: …Իսկ դուք լսե՞լ եք, որ կետերը օվկիանոսում պակասում են, ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում: Մի խոսքով, կաշառքային թեմաներն ինձ համար չեն: Ես հեռու եմ կաշառքային թեմաներից գենետիկորեն:

Ձեր անունից եք խոսում, իսկ ձեր կուսակցությո՞ւնը՝ ԲՀԿն:

– ԲՀԿ-ն հոգեվիճակ է, ԲՀԿ-ն լուսավոր գաղափար է, ԲՀԿ-ն հույս է դեռևս երկիրը չլքած փոքրաթիվ քաղաքացիների համար: ԲՀԿ-ն սկիզբն է ու վերջը…

Էլի ոտանավոր գիտե՞ք ԲՀԿի մասին:

– Դա ոտանավոր չի, այլ Աստվածաշնչից…

Ընտրակաշառքի մասին ակնարկեցիք, դրանից բացի, Ձեր կարծիքով, այս ընտրություններին ՀՀԿն ընտրական ի՞նչ հնարքների է դիմելու, և դրանց դեմն ինչպե՞ս եք պատրաստվում առնել:

– Ցանկացած դեպքում ընտրությունների վերահսկման մեխանիզմը հետևյալն է, եթե, իհարկե, պատասխանատուները, պատկան մարմինները, պետական կառույցները չեն կատարում իրենց աշխատանքը հավուր պատշաճի, ուրեմն մնում է միակ տարբերակը՝ ահռելի մարդկային ռեսուրսը զբաղվում է կազմակերպչական աշխատանքով, զտում է ցուցակները, ստուգում է՝ որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ տներում ապրում են մարդիկ, գրանցվա՞ծ են, թե՞ ոչ, որտե՞ղ չեն ապրում մարդիկ, որոնց բացակայությունից օգտվելով՝ շատերը կազմակերպում են կրկնաքվեարկություն: Նախապատրաստելով ալտերնատիվ ցուցակներ և այդ ցուցակները հրապարակելով ու նաև պարտադրելով, որ հանձնաժողովների պատրաստածները համապատասխանեն իրականությանը: Դրանից հետո տեղամասում աշխատանք և հաշվարկի ժամանակ աշխատանք: Այս աշխատանքը պիտի կատարվի, որ իրենք չկարողանան կեղծ ցուցակներ պատրաստել և չկարողանան կեղծել ընտրությունները:

Իսկ ի՞նչ խախտումներ եք արդեն առանձնացրել ՀՀԿի կողմից:

– Երևանի քաղաքապետարանի եթերաժամը, որն «Արմնյուզ» ՀԸ-ով տրամադրված է Երևանի քաղաքապետարանի գործունեությունը լուսաբանելուն, ի՞նչ իրավունքով է զբաղվում Տարոն Մարգարյանի քարոզով: Ի՞նչ իրավունքով են ցույց տալիս կադրեր, երբ Տարոնը գնում է ինչ-որ տեղ, և այնտեղի մարդիկ ասում են՝ վայ, էս ինչ լավն եք Դուք: Սա խախտում է, քանի որ ոչ միայն քարոզարշավը չի սկսվել, այլև համոզված եմ, որ դա արվում է պետական միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում