Աշխարհի 8-րդ ռակետ չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան լքում է Մայամիի մրցաշարը, որի երրորդ շրջանում զիջել է աշխարհի 28-րդ ռակետ, Բելգիայի ներկայացուցիչ Կիրստեն Ֆլիպկենսին:
Մրցակցությունը տևել է 1 ժամ և 30 րոպե: Կվիտովան 1 բրեյք է կատարել` ըննդեմ Ֆլիպկենսի կատարած 5 բրեյքի:
Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելու համար բելգիուհին կմրցակցի Խորվաթիայի ներկայացուցիչ Այլա Տոմյանովիչի դեմ, ով իր հերթին պարտության է մատնել գերմանուհի Անդրեա Պետկովիչին:








































