Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էսեկյել Լավեսին մոտ է իտալական «Ինտեր» տեղափոխվելուն, տեղեկացնում է Le Parisien-ը:
Ըստ աղբյուրի` 30-ամյա արգենտինացու գործակալ Ալեխանդրո Մացոնին բանակցություններ է վարել «ներաձուրիներ»-ի հետ և եկել համաձայնության:
Փարիզյան ակումբը Լավեսիի տրանսֆերի դիմաց «Ինտեր»-ից պահանջում է 10 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Լավեսին ՊՍԺ է տեղափոխվել իտալական «Նապոլի»-ից:








































