Մեծ Բրիտանիայում բժիշկն իրեն մեղավոր է ճանաչել, որ թաքնված տեսախցիկի օգնությամբ նկարահանել է հիվանդների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները:
45-ամյա Դավինդերջիթ Բեյնսն ընդունել է, որ հարձակվել է 30 կանանց վրա, ովքեր դիմել են նրան օգնության համար: Հնդիկ բժիշկը նկարահանել է իր ոտնձգությունները Tieex Spy Watch ժամացույցի վրա տեղադրված տեսախցիկի օգնությամբ:
Տղամարդն ընդունել է իր մեղքը 39 դեպքերում. Մասնավորապես՝ 13 ոտնձգությունների, 13 վուայերիզմի, 11 սեռական բռնության և երեխաների նկատմամբ երկու ոտնձգությունների մեջ:
Նա նաև խնդրել է նկատի ունենալ 65 այլ հանցագործությունները, երբ դատավորը դատավճիռ է կայացրել:
Հանցագործություններն իրականացվել են 14-51 տարեկան կանանց նկատմամբ:










































