Այսօր տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական «Բարսելոնա»-ի երիտասարդ կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը վարձավճարով կտեղափոխվի «Համբուրգ»:
Համբուրգցիները հրաժարվել են գործարք կնքել կատալոնյան ակումբի հետ, քանի որ չեն կարողացել վստահաբար ապահովել «կապտանռնագույններ»-ի ներկայացրած պահանջների իրականացումը:
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը, հիշեցնենք, պահանջել էր ապահովել Հալիլովիչի մասնակցությունը թիմի խաղերի 60 տոկոսին, եթե խորվաթը վնասվածք չունի:







































