Thursday, 09 05 2024
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Իրանի ուժեղացումը չի նշանակում, որ այդ երկիրը Ռուսաստանին դեմ դուրս կգա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում աշխարհում:

– Աշխարհի բնակչությունն ու նրա պահանջներն աճում են, իսկ ռեսուրսները նվազում: Եվ սա բերում է հակասությունների, հանգեցնում է ռեսուրսների, տարածքների, կոմունիկացիաների համար մղվող պայքարի: Այսօր մի կողմում աշխարհի առաջնորդ Արևմուտքն է, որն ավելի հարուստ ու զարգացած է, և այդ լիդերությունից եկամուտներ է ստանում, մյուս կողմում ԲՌԻԿՍ-ի և Շանհայյան համագործակցության պետություններն են, որոնք պայքարում են իրենց դերի բարձրացման համար: Մենք այսօր ականատես ենք այս երկու բևեռների միջև պայքարին, որն իր արտահայտությունը գտնում է Ուկրաինայում, Չինաստանի և Ճապոնիայի միջև տարածքային պայքարում և այլուր:

– Իսկ այդ պայքարի մեջ ի՞նչ դեր կարող է ունենալ Իրանը: Չէ՞ որ Արևմուտքը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ համարելու ուղղությամբ գործընթաց է սկսել:

– Իրան-Արևմուտք պայքարը նույն այդ ռեսուրսների համար է, որովհետև Իրանն իր նավթային պաշարներով աշխարհում երկրորդն է: Իհարկե, պատճառը նաև այն էր, որ Իրանն իրականացնում է միջուկային ծրագիր, որի արդյունքում կարող է ստեղծվել միջուկային զենք: Եվ հիմա Արևմուտքի կողմից պատժամիջոցները չեղյալ համարելու փաստաթղթի ստորագրումը Իրանին մյուս բևեռին միանալուց ետ պահելու փորձ է: Չէ՞ որ Իրանը Շանհայյան համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի և հայտ է ներկայացրել, որ միանա այդ կառույցին:

– Արևմուտքը հասա՞վ այդ նպատակին:

– Սա գործընթաց է, որը դեռ չի ավարտվել: Կա ստորագրված փաստաթուղթ, որն առաջիկայում պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որից 90 օր հետո միայն պետք է մտնի ուժի մեջ: Բացի այդ, կան մի շարք կետեր, որոնք ուժի մեջ են մտնելու 5 տարի հետո կամ այլ ժամանակահատվածում: Այնպես որ, այսօր դեռ չի կարելի ասել, թե այս գործընթացն իր վերջնակետին կհասնի, թե ոչ:

– Ամեն դեպքում, այդ գործընթացը ի՞նչ զարգացումներ կբերի այս տարածաշրջանում:

– Իրանի համար ամենակարևորը նավթի արտահանումն է, որի արդյունքում համաշխարհային շուկայում կավելանա այդ էներգակիրի քանակը, ինչն իր հերթին կբերի նավթի գնի իջեցման: Այդպիսով, դա տարածաշրջանում վնասում է Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերին: Մյուս կողմից՝ դա կհանգեցնի նրան, որ տարածաշրջանում Իրանը կուժեղանա, Թուրքիայի դերը կնվազի: Այսինքն՝ ամեն ինչ փոխկապակցված է: Իսկ մեզ համար Իրանի ուժեղացումը դրական է լինելու: Բայց ընդհանուր զարգացումները պայմանավորված են այն հանգամանքով, թե ինչ դիրք կընդունի Իրանը՝ արևմտամե՞տ, թե՞ դեպի Շանհայյան կազմակերպություն:

– Կարծիք կա, որ Արևմուտքը ցանկանում է Իրանին ուժեղացնել ընդդեմ Ռուսաստանի:

– Այդպիսի բան չի կարող լինել, Իրանի ուժեղացումը չի նշանակում, որ այդ երկիրը Ռուսաստանին դեմ դուրս կգա: Իսկ Արևմուտքի խնդիրը միայն ՌԴ-ն չէ: Տնտեսական առումով Արևմուտքի թիվ մեկ մրցակիցը Չինաստանն է:

– Բայց ավելի ընդգծված է Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունը:

– Որովհետև Ռուսաստանն այդ գործընթացում հիմա առաջատար է: Միայն ՌԴ նախագահն է ուղիղ պայքարում ԱՄՆ-ի դեմ, ուղիղ մեղադրանք ներկայացնում ԱՄՆ կողմից միջազգային իրավունքի խախտման, այլ պետություններին իրենց քաղաքականությունը, արժեքային համակարգը պարտադրելու, «գունավոր հեղափոխություններ» հրահրելու մեջ: Այդ պատճառով էլ հասկանալի է հակամարտությունը:

– Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն, և Իրանը համաշխարհային շուկա նետի իր նավթը, դա ինքնաբերաբար Ռուսաստանի դեմ է լինելու: Այդպիսով Իրանը տարածաշրջանում  հիմնականում Ռուսաստանի հետ է մրցակցելու, եթե չասենք պայքարելու: Չէ՞ որ էներգետիկան հեռու է զուտ տնտեսական գործոն լինելուց: Բացի այդ, ՌԴ տնտեսությունը մեծ կախվածություն ունի նավթի գներից:

– Բայց կարող է այլ զարգացում լինել՝ ՌԴ-ն ու Իրանը էներգետիկ ոլորտում համատեղ քաղաքականություն վարեն: Չէ՞ որ երկուսով Շանհայյան կազմակերպության անդամ են: Այսօր Իրանի վեկտորը պարզ է:

– Բայց Իրանն այդ կազմակերպության դիտորդ անդամ է դարձել այն ընթացքում, երբ գտնվում էր Արևմուտքի պատժամիջոցների տակ: Իսկ հիմա Արևմուտքը կարող է շատ ավելի շահավետ համագործակցություն առաջարկել այդ երկրին:

– Մենք խոսում ենք այս պահի դրությամբ, և հիմա Իրանը ՌԴ հետ Շանհայյան համագործակցության անդամ է: Եվ թե զարգացումներն ինչ ուղղությամբ են գնալու՝ պայմանավորված է տասնյակ գործոններից: Նավթից բացի, կան նաև այլ գործոններ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ պայմանագրի ստորագրումը չի նշանակում, թե իրենց պայքարը ԱՄՆ հետ ավարտվել է: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է, որ ամեն դեպքում Իրանի հետ ունեն լրջագույն տարաձայնություններ Սիրիայի և այլ խնդիրների պատճառով: Այնպես որ, Իրանի շահերն ամբողջությամբ չեն համընկնում Արևմուտքի հետ:

– Ամեն դեպքում, Իրանն այս զարգացումների արդյունքում նավթ կամ գազ կարտահանի Արևմուտք:

– Անպայման չէ, որ Արևմուտք արտահանի: Չինաստանի պահանջարկը շատ ավելի մեծ է, և այսօր Իրանի արտահանած էներգակիրների մեծ մասն այդ երկիրն է գնում: Բայց Իրանն Արևմուտքի կողմից իր նկատմամբ կիրառած պատժամիջոցների պատճառով ավելի շատ չէր էլ կարող արտահանել:

– Արևմուտքին էներգակիրներ վաճառելու դեպքում Հայաստանն ակնկալում է, որ խողովակաշարերը կարող են անցնել իր տարածքով: Դա որքա՞ն է իրատեսական գոյություն ունեցող իրավիճակում: Հատկապես, որ Հայաստանի տարածքով անցկացնելու հիմնական խոչընդոտողներից մեկը Ռուսաստանն է համարվում:

– Ես չեմ կարող այդ պնդումը հաստատել:

– Հիշենք թեկուզ այն իրողությունը, որ երբ կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը, ՌԴ-ն թույլ չտվեց, որ մենք այդ երկրից անգամ ներքին սպառման համար գազ ներկրենք:

– Եթե տնտեսական հաշվարկները ցույց տան, որ այս ուղին է նպատակահարմար, ես չեմ կարծում, որ ՌԴ-ն ասի` ոչ: Բայց եթե էներգակիրները պետք է Արևմուտք հասնեն, ապա ՌԴ-ին ավելի ձեռնտու է, որ Հայաստանով անցնեն: Այդ դեպքում տարանցումը վերահսկելու և օգուտներ է ստանալու ՀՀ-ն: ՌԴ-ին ինչո՞ւ պիտի ձեռնտու լինի, որ ուժեղանա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և ոչ թե ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ Հայաստանը:

– Հայաստանը մի փոքր տնտեսական անկախություն ձեռք կբերի ՌԴ-ից, կդառնա էներգետիկ ռեսուրսների տարանցման վայր, իսկ դա կարող է դուր չգալ ՌԴ-ին:

– Ինչու եք կարծում, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանին լիարժեք անկախություն, իսկ ՌԴ-ն՝ ոչ: Այսօր ՀՀ անկախությունը և տնտեսապես, և անվտանգության տեսանկյունից ամրապնդում է Ռուսաստանը:

– Այսօր ՀՀ-ն այնպիսի տնտեսական կախվածության մեջ է ՌԴ-ից, որ դժվար է անկախության մասին խոսել:

– Բայց ՀՀ-ն այլընտրանք չունի: Կարո՞ղ է մենք Թուրքիայից կամ Ադրբեջանից պետք է նավթ և գազ գնեինք:

– Իրանից կգնեինք:

– Եթե կարողանայինք այդ գնով գնել, կգնեինք: Այո՛, մենք կախվածություն ունենք ՌԴ-ից: Մեր իրավիճակում այս տարածաշրջանում մենք կարող ենք երկու կախվածություն ունենալ՝ կամ ՌԴ-ից, կամ Թուրքիայից: Մեր շահերի՞ց է բխում մեր դաշնակցին դեմ դուրս գալը:

– Դուք վստա՞հ եք, որ եթե ՀՀ-ն ներքին սպառման համար ցանկանա Իրանից գազ ներկրել, ՌԴ-ն դա թույլ կտա: Հայաստանցիները համոզված են, որ ՌԴ-ն թույլ չի տա:

– Այդպես մտածում է հայաստանցիների մի մասը, ով լավ չի գիտակցում իր երկրի շահերը: Վրաստանը մի անգամ հայտարարեց, որ ցանկանում է Աբխազիայի ճանապարհը բացել: Ի՞նչ արձագանք եղավ Թուրքիայից և Ադրբեջանից: Շատ կոշտ: Վրաստանը, որը գազ է ստանում Ադրբեջանից, այդ երկրից սպառնալիքի տեսքով հայտարարություն ստացավ, թե` ձեր գազը կանջատենք:

– Բայց գաղտնիք չէ, որ ՌԴ-ն իր էներգետիկ մահակն օգտագործում է այն բոլոր երկրների դեմ, որոնք իրենից նավթ և գազ են գնում:

– Բնական է, մենք էլ կօգտագործեինք, եթե ունենայինք: Իսկ մյուս պետությունները ոչ թե գազային մահակն են օգտագործում, այլ իսկական զենք:

– Այնուամենայնիվ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեր երկու երկրների միջև համագործակցության ի՞նչ հեռանկարի կբերի:

– Առևտուրը կաշխուժացնի, դա կբխի մեր երկու երկրների շահերից: Եթե ճիշտ կազմակերպվի, դա կհանգեցնի տարբեր ոլորտների զարգացման:

– Իրանի դեպքում մենք չե՞նք կանգնի այն խնդրի առաջ, ինչի առաջ կանգնած է Վրաստանը: Վրաստանի տնտեսությունում գնալով ավելանում է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացվածությունը: Ինչպես նաև՝ թուրքերի ու ադրբեջանցիների ներկայությունը:

– Ո՛չ, մեր հարաբերություններն այլ են: ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեզ կաջակցի, որ այդպիսի բան չլինի: Վրաստանը պաշտպանված չէ: Եվ բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց հնարավորություններն ու առավելագույն տնտեսական էքսպանսիա իրականացնեն Վրաստանի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում