Sunday, 12 05 2024
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ

Չեմ անի այնպիսի բան, որ ստիպված լինեմ ամաչել. մամուլ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը՝ Տարոն Մարգարյանից հետո, զբաղեցնելու են, համապատասխանաբար, հայտնի շախմատիստ Սմբատ Լպուտյանը և Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: «Հրապարակը» զրուցեց վերջինի հետ:

Պարոն Թոքմաջյան, ՀՀԿի հաղթանակի դեպքում թողնելու եք բուհի ղեկավարի պաշտոնը և դառնալու եք ավագանու անդա՞մ: Թե՞ պարզապես Ձեր անունն ընդգրկել են ցուցակում, որ ձայն հավաքեն:

– Դա մի քիչ այլ աշխատանք է լինելու, մասնագիտական աշխատանք: Գործադիր մարմին չեմ անցնելու և հիմնականում զբաղվելու եմ Երևանի ճարտարապետական խնդիրներով: Այստեղ լիքը խնդիրներ են կուտակվել՝ կապված կանաչ տարածքների ավելացման, քաղաքաշինական զարգացումների հետ: Եվ կարծում եմ, որ քաղաքի կառավարման տեսակետից և՛ ես, և՛ համալսարանը գործ ունենք անելու, մանավանդ որ հիմնական խնդիրներից մեկը Երևանի բնականոն զարգացման խնդիրն է:

Դուք բավական մեծ կառույց եք ղեկավարում, հնարավոր կլինի՞ համատեղել և լիարժեք իրականացնել աշխատանքը: Եվ, բացի դրանից, ինչպե՞ս եք քարոզչություն իրականացնելու, բուհը թողնելու եք, առժամանակ արձակո՞ւրդ գնաք:

– Հավանաբար արձակուրդ կվերցնեմ մի 10-20 օրով, չեմ կարող համատեղել, չեմ կարծում, որ դա շատ երկար գործընթաց է, մայիսի 5-ին արդեն ընտրությունները կլինեն:

Նախորդ ընտրություններին նույնպես ավագանու ցուցակում մի շարք մտավորականներ, արվեստագետներ և հանրության կողմից բավական ընդունված մարդիկ ընդգրկվեցին, բայց դրանից մեծ փոփոխություններ չեղան: Չե՞ք կարծում, որ սա ձևական գործընթաց է, որովհետև այս մարդիկ չեն կարող չենթարկվել համայնքային իշխանություններին: Այս ամենը հաշվի առնելով, չե՞ք կարծում, որ ՀՀԿն ուզում է Ձեր անունն «օգտագործել» որպես լայն շրջանակների կողմից ընդունված մարդու և ձայներ բերել:

– Ես չեմ կարծում, որ իմ դեպքում նման խնդիր կա, ավելի շատ ուզում եմ այն փորձը, որ ես ունեմ և քաղաքական աշխատանքում, և կառավարման աշխատանքում, օգտագործվի ի բարօրություն մեր քաղաքի զարգացման: Ես կարծում եմ, որ ամեն դեաքում ինչ-որ չափով կարող եմ օգտակար լինել խնդիրների լուծմանը: Կապրենք՝ կտեսնենք: Ես ընդհանրապես խոստումներ տալուց շատ ժուժկալ եմ, որովհետև ավելի լավ է քիչ խոստումներ տաս, շատ անես, քան շատ խոսես՝ քիչ անես, ընթացքում կերևա, և կտեսնեք, թե ինչքանով կհաջողվի Երևանի խնդիրները լուծել:

Որպես մասնագետ՝ Ձեր ոլորտում ինչպե՞ս եք գնահատում անցած հինգ տարիներին Երևանի քաղաքապետարանի աշխատանքները, առանց մասնագետ լինելու էլ երևում է, թե ինչպես է մայրաքաղաքը կորցրել իր դեմքը, ճարտարապետական անճաշակ լուծումներ, կանաչ տարածքների անխնա ոչնչացում: Հիմա ի՞նչ պիտի անեք՝ կոսմետիկ շտկումներ, թե ինչպես, դժվար է պատկերացնել:

– Երևան քաղաքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես բոլոր մեծ քաղաքներում, կարծում եմ, որ լուրջ մասնագիտական վերլուծությունների խնդիր կա: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կանաչ տարածքների ավելացմանը, եթե հիշում եք՝ 1986 թվականին, երբ եղավ Չեռնոբիլի աղետը, մասնավորապես Կիևը փրկվեց, որովհետև ամբողջ հարվածն իր վրա վերցրեց կանաչ զանգվածը և, ըստ էության, այդ աղետից փրկեց քաղաքը: Այնտեղ մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը մի քանի անգամ գերազանցում է միջազգային նորմերին, մեզ մոտ պակաս են և շատ:

Հետաքրքիր զուգահեռներ անցկացրիք, մեզ մոտ աղետի դերը կատարում են իշխանությունները, և հիմա էլ քաղաքում պակասում է կանաչ զանգվածը:

– Միշտ էլ մեզ մոտ պակաս է եղել, նաև նախկինում է մեզ մոտ պակաս եղել: Քաղաքաշինության զարգացման ոլորտներում սա հատուկ տեղ պետք է գրավի: Միևնույն ժամանակ մենք ունենք ուրիշ պրոբլեմներ քաղաքաշինության տեսակետից, դա սեյսմիկ անվտանգության խնդիրն է, որովհետև ժամանակի ընթացքում նկուղների և լրացուցիչ շենքերի կենտրոնում ավելացումները բերել են բավական լուրջ դիսբալանսի, և լուծումներ պետք է գտնվեն: Սրանք մի քանի խնդիրներ էին, բայց բազում լուրջ խնդիրներ կան:

Պարոն Թոքմաջյան, նորից քաղաքականություն մտնելուց առաջ, և այն էլ իշխանական ճամբար (մինչդեռ նախկինում ընդդիմադիր հայացքներ ունեիք), ծանրութեթև արե՞լ եք՝ ճի՞շտ կհասկանան Ձեզ և հետո չե՞ն վարկաբեկի Ձեր անունը, քանի որ Դուք երբեմն ստիպված եք լինելու կատարել ղեկավարության պահանջը:

– Այն թիմը, որի հետ ես աշխատում եմ, ես վաղուց եմ աշխատում, մարդիկ կան, որոնց հետ 1990-ականներից եմ աշխատում և ես վստահում եմ ինքս հանրապետության նախագահին և կարծում եմ, որ այսօր նրա կողքին իմ լինելը կարող է ինչ-որ չափով օգտակար լինել: Վարկանիշի առումով ես արել եմ այն գործը, որը հիմա էլ պիտի շարունակեմ անել: Չեմ կարծում, որ կանեմ այնպիսի բան, որ ստիպված կլինեմ ամաչել: Ես ամեն ինչ կանեմ այնպես, որ ինձ հետ շփվելուց զգան, որ իսկապես կա մտահոգություն և ցանկություն ինչ-որ առումով օգտակար լինելու: Եթե դա չստացվեց, ինձ համար շատ ցավալի կլինի, որովհետև բավական դժվար է այս տարիքում ակտիվ գործունեություն նորից ծավալել գիտական գործունեությանը զուգահեռ, բայց, ամեն դեպքում, ես լուրջ մտածելու եմ այն պատասխանատվության մասին, որ կրելու եմ այս ժողովրդի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում