Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Բարձրից մինչև արհեստական լարում և հանգուցալուծման ավանդական մեխանիզմներ

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունն ուժ չի կիրառի Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների հանդեպ, կսպասի, որ նրանք իրենք կամաց-կամաց ցրվեն:

Հունիսի 30-ին լույսը Բաղրամյան փողոցում խաղաղ է բացվել, իսկ դրա նախորդ օրը փողոցի ցուցարարների թվաքանակը զգալիորեն քիչ է եղել, քան մինչ այդ, և սա կարող է վկայել, որ ոստիկանության կամ պարզապես իշխանությունների հաշվարկներն արդարանում են: Սակայն սրանով հանդերձ, դժվար է միանշանակ ասել՝ հաշվարկնե՞րն են արդարանում, թե՞ պարզապես իշխանություններն են այլ մարտավարութուն ընտրել այն բանից հետո, երբ ըստ էության հաջողվեց քաղաքացիական շարժումը պառակտելու և միաժամանակ շարժումը քաղաքական խմբակային օրակարգերով լցնելու առաջին քայլը:

Հաջորդ քայլով արդեն իշխանությունների համար ուժի կիրառման անհրաժեշտությունն, ըստ էության, վերացավ, քանի որ հնարավոր է նման պայմաններում կիրառել արդեն կուլիսային մարտավարությունը, երբ Բաղրամյանում արդեն առաջին պլան եկած քաղաքական խմբերի կամ խմբավորումների հետ սկսվում են, այսպես ասած, ներքին շփումներ, որոնց արդյունքում մեկին միգուցե վախեցնում են ինչ-որ կոմպրոմատով, մյուսին գնում են, երրորդին ինչ-որ բան առաջարկում:

Վերջին հաշվով, երբ երկրում, ըստ էության, չկա կայացած ընդդիմություն, որը հաշվետու է հասարակությանը և միաժամանակ հանդիսանում է քաղաքական գործոն, ապա դաշտը մնում է այս տարիների ընթացքում բազում թելերով միմյանց կապված իշխանություն-քաղաքական ուժեր կոնգլոմերացիային: Այստեղ ամեն մեկը շահերով կամ համատեղ անցյալով կապված է մյուսին, և ի վերջո՝ ընդհանուր պայմանավորվածությունը միշտ ավարտվում է համակարգային պայմանավորվածություններով: Այսինքն՝ այն, ինչ ըստ էության կիրառվել է անցնող տարիների ընթացքում, երբ գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքական շարժումները, որոնք առաջնորդվել են քաղաքական ուժերի կամ խմբերի կողմից, հանգել են, ըստ էության, միևնույն վախճանին և արդյունքում ուժեղացած է դուրս եկել իշխանական համակարգը:

Ո՞րն էր այս ամենի այլընտրանքը, որը պետք է բերեր նրան, որ այս ամենից ուժեղացած դուրս գա հասարակությունը: Այս հարցին հնարավոր է գտնել մի քանի տեսական պատասխանի տարբերակ, սակայն գործնականում ամեն բան շատ ավելր բարդ է, քանի որ ակնհայտ է մի պարզ իրողություն՝ ինքնակազմակերպման մակարդակով հասարակությունն այսօր անհամեմատ զիջում է քաղաքական խմբավորումներին և առավել ևս իշխանություններին: Եվ ոչ միայն ինքնակազմակերպման, այլ նաև տեխնոլոգիաներին տիրապետելու իմաստով: Սա է պատճառը, որ ընդհանուր պրոցեսում հասարակության հաջողությունները կրում են հազվադեպ և հատվածական բնույթ՝ շատ արագ խժռվելով քաղաքական սուբյեկտների կողմից:

Սա ընդհանուր առմամբ այնքան էլ լավատեսական իրավիճակ չէ, սակայն չկա նաև հոռետեսության կամ առավել ևս ողբերգականության խնդիր: Ի վերջո՝ ակնհայտ է, որ հասարակությունը պահպանում է իր կենսունակությունը, և թեկուզ կարողանում է հասնել հատվածական հաջողությունների, այնուամենայնիվ ամեն մի անցնող մեծ, փոքր, թեկուզ և մասնակի հաջողություն պետք է վերածել հաջորդի նախապատրաստության:

Բաղրամյան փողոցում կլինի այդ պրոցեսը, Ազատության հրապարակում, տներում, սրճարաններում, թե սեմինարի դահլիճներում՝ ըստ էության էական չէ: Որտեղ որ պատահի, որտեղ որ հնարավոր է, բայց հասարակությունը պետք է իր ամեն մի հաջողությունը, ըստ էության, վերածի վերլուծական մի նյութի և դրանից քաղի առավելագույնը, ինքնակազմակերպման հաջորդ առիթներին ավելի բարձր արդյունք և ավելի մեծ դիմադրողականություն ցուցաբերելու, ինքնուրույնության առավել բարձր աստիճան ապահովելու համար, որպեսզի իշխանությունների և քաղաքական սուբյեկտների միջև պայմանավորվածությունները կամ հաշիվների պարզաբանումները որևէ ազդեցություն չունենան հանրային ինքնակազմակերպման վրա, որպեսզի իշխանությունները չկարողանան աշխատեցնել արհեստական լարումով քաղաքական սուբյեկտներին և առաջին պլան բերել, իսկ հետո արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ պլաններում կանգնած նրանց մոդերատորների հետ պայմանավորվածությունների միջոցով ամեն ինչ հանգուցալուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում