Անգլիայի չեմպիոն «Չելսի»-ն բանակցություններ է սկսել թիմի կիսապաշտպան Ռամիրեսի հետ` նոր պայմանագիր ստորագրելու նպատակով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբի հետ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին: «Չելսի»-ն նոր պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին` բարելավված պայմաններով: Ներկայումս բրազիլացու շաբաթական աշխատավարձը 65 հազար ֆունտ է կազմում:
Ռամիրեսը պորտուգալական «Բենֆիկա»-ից «Չելսի» է տեղափոխվել 2010 թվականին: Անգլիայյի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպումների:








































