Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Երեք սխալ, որ թույլ տվեց քաղաքացիական նախաձեռնությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Պարո՛ն Բադալյան, իշխանությունը նպատակ է դրել վերարտադրության՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով։ Այն, ինչ տեղի ունեցավ  լուսադեմին, իշխանությունները կդիմեի՞ն այս պահին նման գործելաոճի, եթե ՌԴ-ից հրահանգ չլիներ։

-Սա իշխանությունների գործելաոճն է, և սա այն հարցը չէ, որ Ռուսաստանից հատուկ հրահանգ գար՝ ջրցան մեքենաներով ցրեն նստացույցը։ Սա այդ նշանակության հարցը չէ։ Բացի այդ, ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, սահմանադրական փոփոխությունների հարցը լուծվելու է հանրաքվեով,  իսկ հանրաքվեն ընտրությունների միջոցով է իրականացվելու, իսկ ընտրությունների ինստիտուտը վաղուց չի աշխատելու։ Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցածին, կարող ենք ասել, որ սա հանպատրաստից միջոցառում էր, որը ի սկզբանե սխալ հունով էր գնում, որովհետև երբեք չի կարելի պայքարել ինչ-որ գործընթացի հետևանքների դեմ։

Հոսանքի թանկացումը հետևանք է երկրի վատ քաղաքականության, Հայաստանի աղճատված տնտեսական դաշտի։ Եթե Հայաստանի տնտեսական դաշտը նորմալ լիներ, հոսանքի թանկացումը կլիներ տրամաբանված, ոչ թե վատ մենեջմենթի հետևանք։ Այսինքն՝ երբ մարդիկ ցանկանում են պայքարել, նրանք պետք է պայքարեն ոչ թե երևույթի դեմ, գնան ասեն՝ հոսանքի գինը մի՛ բարձրացրեք, այլ երևույթի դեմ։ Պետք է գտնել երևույթի պատճառը։ Սա իրականում շարժում չէ, փոքրիկ քամի էր, որի հիմնական սխալն այն էր, որ փորձեցին գնալ երևույթի, հետևանքի դեմ պայքարելու։

Բացի այդ, երբ պահանջում են նախագահի հրաժարականը, պետք է որոշակի գործոններ հաշվի առնել։ Այնպես չէ, որ նստացույց եք անում, հետո 100 հոգով գնում եք նախագահի հրաժարականը պահանջելու։ Նախագահի հրաժարականը պահանջելը բավականին բարդ իրավաքաղաքական գործընթաց է։ Դա կամ իմպիչմենտով պետք է տեղի ունենա, որ ՀՀ-ում հնարավոր չէ, կամ պետք է քաղաքական ճանապարհով տեղի ունենա, որը պետք է պահանջի ոչ թե 5000 հոգի, այլ առնվազն տասնյակ հազարավոր մարդիկ, պետք է համապատասխան լրատվական քարոչություն, ինչպես նաև պետք է ունենաս աշխարհաքաղաքական կենտրոնների թույլտվությունը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։ Այնպես չէ, որ ոտքի վրա գնացիր իշխանափոխություն արեցիր։

Երրորդ սխալն այն էր, որ նրանք միշտ նշում էին, որ հարցը քաղաքական չէ, քաղաքացիական է։  ՀՀ-ում բոլոր հարցերը քաղաքական են, հատկապես նախագահի հրաժարականի պահանջման հարցը, ինչպես նաև հոսանքի գնի իջեցման հարցը նույնպես տնտեսական քաղաքականության հարցերին է վերաբերում։ Այսինքն՝ այդ երիտասարդների նախաձեռնությունը երեք կոպիտ սխալ թույլ տվեց։

-Կարծում եք՝ եթե այդ երեք սխալը թույլ չտար նախաձեռնությունը, երեկ այլ արդյո՞ւնք կգրանցվեր, քանի որ իշխանությունը բազմիցս կոշտ մեխանիզմներ է կիրառում։

-Իշխանությունը միշտ  էլ կատարում է այն գործողությունը, որը կատարում են աշխարհի բոլոր  երկրների իշխանությունները, երբ վտանգ է սպառնում իրենց իշխանությանը։ Բայց պետք է ասեմ, որ միայն Հայաստանը չէ, որ այսպիսի իշխանություն ունի, որը դիմում  է հակասահմանադրական գործողությունների։ Իշխանափոխությունը բավականին բարդ գործընթաց է և մեկ-երկու օրում չի լինում, դրա համար պետք են նախապատրաստական շատ լուրջ աշխատանքներ տանել։

Բերեմ Ուկրաինայի օրինակը. Մայդանը հաջողության հասավ, քանի որ Արևմուտքի կողմից քսանհինգ միլիարդ դոլար էր ներդվել, բավականին մեծ աշխատանք էր կատարվել, որ մայդանը հաջողություն ունեցավ, այն էլ մազ էր մնացել, որ անհաջողություն ունենար։ Իշխանափոխություն միշտ էլ հնարավոր է անել և՛ սահմանադրական ճանապարհով, և՛ սահմանադրական ճանապարհներով։ Դրա համար պետք է համապատասխան  և գրագետ աշխատանք իրականացնել, որը չկա։

-Խնդիրը ձևակերպված էր՝ դեմ ենք հոսանքի սակագնի բարձրացմանը, սխա՞լ էր ձևակերպված։

-Այո՛, տեսեք՝ երբ մարդը հիվանդ է, և ջերմությունը բարձրանում է, բժիշկները այնպես չեն անում, որ ջերմությունն իջնի, այլ իրենք փորձում են հիվանդության պատճառը գտնել։ Այսինքն՝ եթե դու փորձում ես դեղերով ջերմությունն իջեցնել, կարող է երկու ժամ բավարարի, և ջերմությունն իջնի, բայց հետո այն բացասական ռեակցիա կտա։ Այսինքն՝ երբ դուք ցանկանում եք հաջողության հասնել,  պետք է խնդրի պատճառը գտնել, թե ինչն է ծնում այդ երևույթը,  և այդ երևույթի դեմ պայքարեք և ոչ թե հետևանքների։ Հոսանքը թանկանում է, որովհետև վատ մենեջմենթ է իրականացվում, բացարձակ հաշվի չեն առնվում տնտեսական խնդիրները, հոսանքը թանկանում է, որովհետև Հայաստանի տնեսական դաշտն է աղճատված, իսկ աղճատվել է իշխանությունների կողմից։ Այսինքն՝ հոսանքի բարձրացումը հետևանք է թվարկված պատճառների, դու թվարկված պատճառները պետք է վերացնես, ոչ թե գնաս փողոցում ասես՝ ես  պահանջում եմ, որ հոսանքի գինը  7 դրամով իջնի։ Իսկ միգուցե  ճիշտ է, որ ոչ թե 7, այլ 17 դրամո՞վ իջնի։ Երբ կլինի նորմալ տնտեսական դաշտ, նորմալ միջազգային աուդիտ կիրականացվի բոլոր սուբյեկտների նկատմամբ, այդ թվում՝ ՀԷՑ-ի նկատմամբ, մենք կիմանանք 7 թե 27 դրամով պետք է իջնի։ Իսկ դրա համար երևույթի դեմ պետք է պայքարել։ Այսինքն՝ քո պայքարը այսպես թե այնպես քաղաքական է։ Հայաստանում չկա քաղաքացիական պայքար, ուղղակի շատ երիտասարդներ մի քիչ վախենում են կուսակցականությունից և նոր տերմին են հորինել՝ քաղաքացիական պայքար, և իրենց թվում է քաղաքականը քաղաքացիականի հետ կապ չունի։ ՀԷՑ-ը Հայաստանի կարևորագույն տնտեսական  ձեռնարկություններից մեկն է, և Հայաստանի տնտեսական քաղաքականության ոլորտին է վերաբերում։

-Այդքան օպերատորների, լրագրողների ծեծի ենթարկելը ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության կողմից։ Այս անգամ աննախադեպ էր բռություն կիրառվածների, բերման ենթարկվածների քանակով։

-Այդքան աննախադեպ չէր, ես տեսել եմ 2008-ի մարտի մեկը, երբ մարդկանց գնդակահարում և հարյուրներով ոստիկանական տեղամասեր էին տանում։ Աննախադեպը 2008-ի մայիսի մեկն էր։ Այս անգամ ոստիկանությունը իրավունք ուներ ուժի կիառմամբ բացել փողոցը։ Ինչ վերաբերում է մարդկանց բռնությունների ենթարկելուն, ապա, բնականաբար, սա պաշտոնական դիրքի չարաշահում էր, և նորմալ երկրներում դատախազությունը հետաքննություն կսկսեր, բայց Հայաստանում հասկանալի է, որ ոչ մի ոստիկան պատասխանատվություն չի կրելու դրա համար, երկրորդ՝  լրատվամիջոցների գույքի փչացումը, մասնավորապես տեսաձայնագրիչներ կոտրելը և այլն, պաշտոնական դիրքի չարաշահում է։  Ուրիշի աշխատանքային պարտականությունների կատարման խոչընդոտելը քրեորեն պատժվում է, բայց դրա համար ոստիկանությունից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի, և սա նույնպես հանցագործություն է։ Ինչ վերաբերում է տեսաձայնագրիչներ կոտրելու քաղաքական որոշմանը, սա ուղղակի ցույց է տալիս իշխանությունների ինտելեկտուալ ցածր մակարդակը, նրանց թվում է, որ եթե ջարդեցին բոլորինը, ապա ոչ մեկ դա չի տեսել, դա ուղղակկի հիմարություն է, քանի որ այսօր արդեն հեռախոսներով ամեն ինչ կարելի է նկարահանել։ Ուղղակի իշխանությունների ինտելեկտուալ մակարդակը դեռևս քարե դարաշրջանի մակարդակի է, և իրենց թվում է, որ եթե լրագրողների տեսաձայնագրիչները կոտրեցին, ոչ ոք ոչինչ չի իմանա։

Ոստիկանությունը Հայաստանում ինքնագլուխ որևէ գործողություն չի անի, առավել ևս՝ մենք տեսնում ենք քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք նույն գործողություններն են անում։ Այս ամենը համագումարի բերելով՝ կարելի է ասել, որ եթե Հայաստանում ցանկանում են իշխանություն փոխել, դրա համար մեկ ճանապարհ կա՝ Մոսկվա -Կրեմլ։ Հանրությունն իր ուժերով չի կարող որևէ գործողություն անել, քանի որ պայքարողների թիվը գնալով  պակասում է, նրանց թիվը լավագույն դեպքում 2-3 տոկոսի է հասնում, իսկ 2-3 տոկոսով դու իշխանափոխություն չես կարող անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում