Ճապոնական Itochu կորպորացիան ամերիկյան թերթաքարային Samson Resources Corp ընկերության իր 25%-անոց մասնաբաժինը վաճառել է 1 դոլարով: 2011-ին, երբ ճապոնացիները մտել էին ամերիկյան նախագիծ, տվյալ փաթեթի համար վճարվել էր 1.04 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ընկերությունում նշել են, որ 2011-ի նոյեմբերին, երբ Itochu-ը ձեռք էր բերել Samson-ի մասնաբաժինը, թերթաքարային գազի գները նավթի գների հետ միասին հասել էին գագաթնակետին` ավելի քան 100 դոլար բարելի համար: Սակայն, 2012 թվականին թերթաքարային գազի գինը իջավ նվազագույնի, և էլի երկու տարի անց նավթի ֆյուչերների գները ընկան: Այդ ժամանակ արդեն Itochu-ն իր հաշվեկշռից դուրս էր գրել սկզբնական պարտքի արժեքի 80%-ը: Ներկայումս ակտիվը դուրս է գրվել ամբողջապես և նրա վաճառքը չի ազդի այս տարվա նրա մաքուր շահույթի վրա:










































