Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

3:0 ` հօգուտ Երևանի քաղաքապետարանի հավաքական թիմի

Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմը մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հավաքական թիմի հետ: Հանդիպմանը հետևել և Երևանի քաղաքապետարանի թիմին քաջալերել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խաղի առաջին հարվածի պատիվը վերապահվել է Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Թիմերը խաղադաշտում անցկացրել են 30-ական րոպե տևողությամբ 2 խաղակես: Երկու թիմերն էլ ցուցադրել են գեղեցիկ ֆուտբոլ, սակայն դիտարժանությամբ ավելի աչքի է ընկել մեր մայրաքաղաքի հավաքական թիմի խաղը, որն էլ հաղթել է 3:0 հաշվով: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին հաշիվը բացել է Աբել Մինասյանը: Երևանցիները ևս երկու անգամ աչքի են ընկել հանդիպման երկրորդ խաղակեսում: Նախ 35-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկել է Սարո Գալստյանը, ապա 46-րդ րոպեին ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի դարպասը գրավել է Արամ Քոսայանը:

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների հետ զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շնորհավորել է ֆուտբոլիստներին դիտարժան խաղի կապակցությամբ և նշել, որ հանդիպման գլխավոր նպատակը տոնական և բարեկամական մթնոլորտն էր, ինչը և ապահովվել է: Հավաքական թիմերի ֆուտբոլիստներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար: Թիմերն շնորհակալություն են հայտնել նաև երկրպագուներին, ովքեր ողջ խաղի ընթացքում ակտիվորեն աջակցել են իրենց սիրելի թիմերին:

ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի ֆուտբոլիստները Երևանի քաղաքապետին են հանձնել հանդիպման մասին վկայող հուշադրոշ: Նշելով, որ իրենց մոտ ձևավորվել է ավանդույթ` հյուրընկալող քաղաքում ինչ-որ բարեգործական նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետին են փոխանցել 2 միլիոն 600 հազար դրամի հավաստագիր, որը խնդրել են հանձնել Արաբկիր բժշկական կենտրոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում