Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է

Հուսով ենք՝ կողմերը կընդունեն խաղաղ կարգավորման սկզբունքները. Մինսկի խմբի նախկին համանախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը։

Պարոն Ֆոր, արդեն հեռվից ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

– Որքան հնարավոր է՝ ես ուշադիր հետևում եմ իրադարձություններին և ցանկանում եմ, որ գտնվի ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ լուծում: Դա հարկավոր է բնակչության համար, որպեսզի շփման գծի երկու կողմերն էլ ապրեն խաղաղության մեջ:

Տպավորությունն այնպիսին է, որ գնալով ավելի է հեռանում հակամարտության խաղաղ կարգավորումը:

– Իմ գործընկերներն աշխատում են լիարժեք կերպով, և հուսով եմ՝ ինչ-որ բան կլինի:

– Իսկ ի՞նչն է խանգարում խաղաղ կարգավորմանը ավելի շուտ հասնելու համար:

– Երբ ես ակտիվորեն աշխատում էի, երկու կողմերից էլ շատ հարցեր կային, բայց շահագրգիռ կողմերը պիտի փորձեն դրանք լավագույնս հաղթահարել:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի ընդունում Մինսկի խմբի հինգ հայտարարությունները: Համաձա՞յն եք նրա հետ:

– Մինսկի խումբը սեղանի վրա է դրել խաղաղ կարգավորման շատ ողջամիտ տարրեր, բայց դուք գիտեք, որ դրանք վերաբերում են խնդրի բոլոր կողմերին: Եվ այնպես չէ, որ վերցնեն մի սկզբունքը ու մոռանան մեկ այլ սկզբունք: Մենք ակնկալում ենք, որ կողմերը դրանք կընդունեն ու կիրականացնեն, ինչը շատ կարևոր է:

– Դուք գիտեք, որ անցած տարի Ադրբեջանը մի քանի անգամ դիվերսիոն հարձակումներ իրականացրեց Հայաստանի սահմաններին: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործողությունները:

– Պետք է խաղաղ կարգավորման սկզբունքները կիրառվեն: Դուք գիտեք, որ և ֆրանսիական կողմը, և Ֆրանսիայի նախագահը դա չափազանց կարևորում են:

– Կարծիք կա, որ Ռուսաստանին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության կարգավորումը:

– Ես դա չեմ մեկնաբանի: Թույլ տվեք հիշեցնել, որ Ռուսաստանը Մինսկի խմբի լիարժեք անդամ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում